Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»

Մեկնարկել է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը» 03.11.2023

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»՝ նվիրված տվյալ թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին: Փառատոնն իրականացվում է Արտաշատի դրամատիկական թատրոնի, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Հայաստանի թատերական գործիչների միության համատեղ աշխատանքի շնորհիվ: Փառատոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի...

 Վեդիում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը

Վեդիում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը 03.11.2023

 Վեդի համայնքում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը։ Այն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն,...

Տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի 100 ամյակին

Տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի 100 ամյակին 02.11.2023

Արտաշատի գեղագիտական կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Արտաշատի համայնքապետարանի աշխատակիցներ, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը և այլք: Կենտրոնի սաները հանդես են եկել թատերական, երաժշտական և պարային ելույթներով՝...

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը 01.11.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի երրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ստորաբաժանումների պատասխանատուները։ Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Սաշա Խաչատրյանը ներկայացրել է 2023 թվականին...

Լանջազատ բնակավայրի մարզադպրոցում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն

Լանջազատ բնակավայրի մարզադպրոցում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն 30.10.2023

Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի Ռ. Հակոբջանյանի անվան մարզադպրոցում անցկացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ըմբիշ Գևորգ Բաբաջանյանի հիշատակին նվիրված, ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն: Մրցաշարի բացմանը ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Գևորգի հայրը՝ Դավիթ Բաբաջանյանն ու այլոք։ Գևորգ Բաբաջանյանը՝ որպես մարզիկ, զգալի հաջողությունների էր հասել:...

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին 27.10.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և Երկրապահ կամավորականների հետ Արարատ քաղաքում և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում մասնակցել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Մարզի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Սպարապետի հուշարձանի առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31