Նորություններ

Հանդիպում-քննարկումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ 04.04.2022
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներից ձևավորված աշխատանքային խումբն այցելել է մարզի համայնքներ, քննարկումներ անցկացրել համայնքի բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, այդ թվում` պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու առաջացած խնդիրները: Ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, գույքագրվել են համայնքներում առկա բոլոր...

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ 01.04.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատի մարզի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մենք միասին դիմագրավել ենք բազմաթիվ փորձություններ, և ես վստահ եմ՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրանալու։ Սիրելի’...

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն 31.03.2022
Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը միավորների բացարձակ առավելությամբ (15-3) հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա Արսեն Հարությունյանի Եվրոպայի առաջնություններում երկրորդ ոսկե մեդալն էր, առաջինը 2019թ-ին էր: Արսեն Հարությունյանը Արարատի մարզից է:

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր 31.03.2022
ՀՀ կառավարությունը մշակել է գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մի շարք ծրագրեր, որոնք են՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր «Փոքր և մեջին «խելացի» անասաշենքերի կառուման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր «ՀՀ ագրոպարենային...

Սուբվենցիոն ծրագրերով Մասիսում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ 30.03.2022
ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մասիս քաղաքում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ: Ծրագրերից մեկով հիմնանորոգվում է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը, որը գտնվում էր վթարային վիճակում: Մանկապարտեզի վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր: Բարեկարգ և գեղեցիկ նախակրթական հաստատություն ունենալու համար ծախսվում է 145917,47 դրամ՝ կառավարություն-համայնք...

Մարզպետն ընդունել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմին 29.03.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ու Արարատի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը: Մարզպետը Թատրոնի միջազգային օրվա առիթով թատերական գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանին, դերասանուհի Եվա Զաքարյանին, ռեժիսոր Արմեն Մարգարյանին, գլխավոր ադմինիստրատոր Հերմինե Սարգսյանին:...