Նորություններ

Վարչապետն ու մարզպետը այցելել են Վանաշենի նորակառույց դպրոց 02.09.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Վանաշենի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ ՀՀ...

Մարզպետն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի կրթահամալիր 01.09.2026
Գիտելիքի և դպրության օրվա առիթով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Մարզպետը մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը, շրջել կրթօջախում և աշակերտներին մաղթել հաջողություններ, նոր գիտելիքներ ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի։ Մարզի ղեկավարը նաև կարճ զրույց է ունեցել ծնողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Նշենք, որ...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ 31.08.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք ապահովել ձեզ համար։ Բայց դպրոցը միայն կրթություն ստանալու վայր չէ։ Այն միջավայր է, որտեղ երեխաները մեծանում են, ընկերներ ձեռք բերում, բացահայտում իրենք իրենց և...

Արարատի մարզպետը պարգևատրել է միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշներին 26.08.2026
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է 2026 թվականին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպման ընթացքում մարզպետը պատվոգրեր է հանձնել Գևորգ Հարությունյանին՝ Ադրբեջանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում զբաղեցրած 3-րդ տեղի, Գեղամ Եղիազարյանին՝ Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած 3-րդ տեղի, Զավեն Մելքումյանին՝ նույն առաջնությունում...

Եղեգնավանում մանկապարտեզ է կառուցվում 07.08.2026
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ակտիվ ընթացքի մեջ են նախադպրոցական հաստատության կառուցման աշխատանքները։ Հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, Արարատի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Նախատեսվում է 2730 քմ տարածքի վրա կառուցել 1105 քմ մակերեսով, 90 տեղ հզորությամբ մանկապարտեզի շենք։ Նշենք, որ Եղեգնավանում նախկինում մանկապարտեզ չի եղել։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և համայնքների ղեկավարների հետ մասնակցել է Արարատի մարզը սպասարկող միասնական երթուղու տրանսպորտային միջոցների ստուգատեսին Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։ Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։ Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ...


