Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը

Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը 11.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի և ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը։ Դպրոցի աշակերտները ներկայացրել են Վազգեն Սարգսյանի կյանքն ու կատարած գործերը, հնչել են ստեղծագործություններ՝ նվիրված Սպարապետին։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերքի համար և կարևորել նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որի միջոցով...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով 09.05.2022

 Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ ամյակի առիթով։ Պատմությունն ու հաղթանակն ապրում են, քանի դեռ մենք հիշում ու արժևորում ենք այն։ 77 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: Մեր պատմության օրացույցից մենք իրավունք չունենք ջնջելու նաև 1992 թվականի այս օրը, երբ հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին։ Նրանք արժևորում էին հաղթանակի գաղափարը,...

Մարզպետը ՌԴ սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը

Մարզպետը ՌԴ սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը 08.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ուժային կառույցների մարզային ղեկավարների հետ ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը։ Տեղի է ունեցել տոնական համերգ, որից հետո մարզպետ Թևոնյանն ու մյուս ներկաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած սահմանապահներին նվիրված հուշակոթողի առաջ:  

Տեղեկացում 06.05.2022

Մայիսի 11–ին՝ ժամը 15։00–ին, Արարատ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը։  

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 06.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը խորհրդակցություն են անցկացրել մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները։ Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մարզպետարանի...

Դվին բնակավայրում գործարկվելու է շչակ

Դվին բնակավայրում գործարկվելու է շչակ 04.05.2022

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ մայիսի 5–ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրում ուսումնական նպատակով գործարկվելու է էլեկտրական շչակ: Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55