Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Արալեզում կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքներին

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Արալեզում կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքներին 25.07.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր, ծանոթացել մոդուլային մսուր–մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ 144 տեղ հզորությամբ մանկապարտեզը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ, կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարի, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։ Մոդուլային այս մանկապարտեզը մեկհարկանի...

Մասիս համայնքում կատարվում են լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ

Մասիս համայնքում կատարվում են լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ 24.07.2023

ՀՀ կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մասիս համայնքում նախատեսվում են լուսավորության համակարգի կառուցման և նորոգման աշխատանքներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված են Մասիս համայնքի հետևյալ բնակավայրերը՝ Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գետափնյա, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորամարգ, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս և Սիփանիկ:...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը 21.07.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը, ՊՆ պաշտոնատար այլ անձինք, համայնքի ղեկավարներ, զինծառայողների հարազատներ։ Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները։ Շնորհավորելով նորակոչիկներին՝...

Արարատի մարզից ևս 140 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

Արարատի մարզից ևս 140 երեխա մեկնել է մանկական ճամբարներ 20.07.2023

Արարատի մարզից երկրորդ հերթափոխով Հանքավանի «Արագած» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ ևս 140 երեխա: Առաջին հերթափոխով նշված ճամբարներում հանգստի էին մեկնել մարզի 200 երեխա։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն...

«Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի քննարկում Արարատի մարզպետի աշխատակազմում

«Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի քննարկում Արարատի մարզպետի աշխատակազմում 19.07.2023

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ընդունել է Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության (GWCC-INTERIVAL ZT GmbH) թիմի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Լաուշմանին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քննարկումն անցկացվել է «Հայաստանի 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման շրջանակային ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում: Կողմերը քննարկել են ծրագրի նպատակները և խնդիրները, մարզում առկա...

Վարչապետը Արարատի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետը Արարատի մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին 18.07.2023

 Արարատի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջել է մարզի համայնքներում, ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Արարատ համայնքի տարածքում գտնվող Մ-2...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 10:52:55