Նորություններ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում կվերակառուցվեն խմելու ջրագծերը 21.07.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 2․5 մլրդ դրամ է հատկացվել համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծրագրում ընդգրկված են նաև Արարատի մարզի հետևյալ բնակավայրերը՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփար և Մխչյան։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող...
Մարզպետն ու նախարարն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց 20.07.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակազմին են ներկայացրել կառույցի տնօրենի պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանին, ապա աշխատանքային հանդիպում անցկացրել՝ քննարկելու ընթացիկ աշխատանքներն ու գույքագրելու առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Ռադիկ Օղիկյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա աշխատանքային փորձը...
Բուժաշխատողները պարտադիր կհավաստագրվեն․ քննարկում Արարատի մարզպետարանում 18.07.2022
Արարատի մարզպետարանում այսօր մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Հանդիպման նպատակը մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և պարտադիր հավաստագրման գործընթացի...
Հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը 15.07.2022
2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն կառավարության որոշմամբ հաստատվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար հատկացված մասնագիտությունների ցանկը: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով: Տեղեկացնում ենք, որ 2022-2023թթ....
Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կհիմնանորոգվեն 14.07.2022
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար։ Արարատի մարզում կհիմնանորոգվեն հետևյալ ճանապարհահատվածները՝ – Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.2 կմ հատվածը (Մասիս, Ռանչպար), – Հ-13 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դաշտավան, Զորակ, Սայաթ– Նովա)։
Արարատի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Չինաստանի դեսպանին 12.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ–չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։ Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:...