Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվում են Ջրաշենի փողոցները

Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվում են Ջրաշենի փողոցները 15.09.2021

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Ջրաշեն համայնքի Գրիբոեդով , Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցները: Նշենք, որ վերոնշյալ փողոցները երբևէ չեն վերանորոգվել, ամբողջությամբ ծածկված էին փոսերով, բնակիչների համար մշտապես ստեղծում էին խնդիրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն 949 հազար ՀՀ դրամ, որի 70%-ը հատկացնում է համայնքը, 30%-ը՝ ՀՀ կառավարությունը: Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Տեղեկացում 10.09.2021

Սեպտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, Քաղցրաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու նիստ: *** Սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա Մասիս քաղաքի  ավագանու հերթական նիստը:            Նիստի առցանց հեռարձակումը՝     այստեղ :    

Գեղանիստում խաչքարեր են կանգնեցվել՝ ի հիշատակ պատերազմում զոհերի

Գեղանիստում խաչքարեր են կանգնեցվել՝ ի հիշատակ պատերազմում զոհերի 09.09.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Գեղանիստ համայնքում ներկա է գտնվել Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակին կառուցված խաչքարերի բացման արարողությանը: Խաչքարերը կանգնեցվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված պուրակում համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի և տեղի բնակիչների ջանքերով: Խաչքարերի օրհնության կարգը կատարել է Տեր Առնակ քահանա Հարությունյանը:

Ռանչպար համայնքը կգազաֆիկացվի

Ռանչպար համայնքը կգազաֆիկացվի 07.09.2021

Արարատի մարզի Ռանչպար սահմանամերձ համայնքը վերջապես կգազաֆիկացվի: Գազաֆիկացման հարցը, որը համայնքի կարևորագույն հիմնախնդիրներից է համարվում, կլուծվի Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Այս տարվա ծրագրով կապույտ վառելիքից կօգտվի համայնքի 75%-ը: Համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի խոսքով՝ բնակիչների համար բնական գազ ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել: Համայնքի մնացած հատվածի գազաֆիկացումը կիրականացվի հաջորդ տարիներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 միլիոն ՀՀ դրամ,...

Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել

Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել 07.09.2021

Արարատի մարզի Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել: Երկար տարիներ նախակրթարան ունենալը համայնքի բնակիչների համար երազանք է եղել: Կրթoջախի բացման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Վերջինս համայնքի ղեկավարի հետ շրջել է նորաբաց մանկապարտեզի շենքում, ծանոթացել պայմաններին: Մանկապարտեզն ամբողջովին կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով: Մանկապարտեզ կայցելի համայնքից 34 երեխա: Նախքան այս, փոքրիկները հաճախել են հարակից համայնքների մանկապարտեզներ:...

Տեղեկացում 06.09.2021

Սեպտեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, Բերքանուշ համայնքում կայանալու է համայնքի ավագանու նիստ:   *** Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, Զանգակատուն համայնքում կայանալու է համայնքի ավագանու նիստ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55