Նորություններ

Մարզպետը մասնակցել է Արտաշատի քաղաքապետի երդմնակալության արարողությանը 20.12.2021
Հանդիսավոր արարողությամբ այսօր Կառլեն Մկրտչյանը ստանձնել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը: Երդմնակալության արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր: Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Կառլեն Մկրտչյանը երդվել է լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ծառայել համայնքի բարգավաճմանը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա...
Տեղեկացում 10.12.2021
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Նորաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզում COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են 08.12.2021
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսային համավարակի դեմ կատարվել է 124. 604 պատվաստում, որից՝ 1-ին դեղաչափ- 76.844-40,7% 2-րդ դեղաչափ- 47.761- 25,3% Հիշեցնենք՝ մարզի բոլոր բժշկական հաստատություններում կատարվում է պատվաստում։ Հերթապահություն է իրականցվում նաև ոչ աշխատանքային օրերին։ Պատվաստումներն ԱՆՎՃԱՐ են։

Վարդաշեն համայնքում բուժամբուլատորիա է կառուցվել 01.12.2021
Վարդաշեն համայնքում կառուցվել և այսօրվանից շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա, որը ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին: Բնակիչների համար երկար տարիներ բարեկարգ բուժհիմնարկ ունենալու երազանքն իրականացվել է կառավարություն-մարզպետարան համագործակցության արդյունքում: Բուժամբուլատորիան տեղակայված է համայնքապետարանի առաջին հարկում: Նախկինում բուժամբուլատորիան գործում էր Գետազատ համայնքում և գտնվում էր անմխիթար վիճակում:

Բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից 26.11.2021
Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում UNICEF-ի հայաստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ. Շարժական ուլտրաձայնային համակարգ - 2 հատ Պուլսոքսիմետր- 200 հատ Ձեռքի սարք՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար - 40 հատ Բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի...

Փոխմարզպետն այցելել է դարակերտցի 100-ամյա Հզնա Սարգսյանին 25.11.2021
Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հզնա Սարգսյանին, ով վերջերս է տոնել իր ծննդյան 100-ամյակը: Փոխմարզպետը մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից շնորհավորել է տիկին Հզնային, մաղթել քաջառողջություն, բարեկեցիկ կյանք՝ նրան փոխանցելով դրամական աջակցություն: Հզնա Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուշադրության համար: Նրա մաղթանքը մեկն է՝ երկիրը խաղաղ ապրի, հայրենիքի...