Նորություններ

Մեկնարկում է գարնանային արձակուրդը 15.03.2022
Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Մասիս քաղաքում հուշարձան-պանթեոն է կառուցվում 09.03.2022
Արարատի մարզի Մասիս համայնքում կառուցվում է հուշարձան-պանթեոն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում անմահացած մասիսցի հերոսների: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է պանթեոն, ծանոթացել շինարարության ընթացքին: Համայնքապետը մարզպետին է ներկայացրել իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Հուշարձան-պանթեոնի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Արարատի մարզում 09.03.2022
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահի հետմահու մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, կամավորականներ, պահեստազորայիններ: Մեդալները զոհված հայորդիների հարազատներին են հանձնել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հովսեփյանը: «Հայրենիքին մատուցած...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնոհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2022
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Դուք այս աշխարհը լցնում եք ներդաշնակությամբ, քնքշությամբ ու սիրով։ Իսկ ամենաուժեղ, ամենամաքուր, ամենաանշահախնդիր զգացումը մայրական անվերապահ սերն է։ Դուք անմնացորդ նվիրվում եք ձեր ընտանիքներին ու երեխաներին, ամենայն ուշադրությամբ զբաղվում նրանց դաստիարակությամբ։ Հպարտացեք և ուրախացեք նրանց հաջողություններով: Աներևակայելի ներուժ ունեցող մարդիկ են կանայք։ Դուք նույնքան հաջողակ եք նաև ձեր...

Սեդրակ Թևոնյանն ու Ալեն Սիմոնյանն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան 05.03.2022
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան են այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու համայնքի ղեկավարները։ Վերջիններս ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու դիմաց և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել սպարապետի տուն-թանգարանում։ Այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում ներկաները մասնակցել են սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված...

Հիշատակի միջոցառում Վեդիում 02.03.2022
Արարատի մարզի Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան 1-ին հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված 2020թ․44-օրյա պատերազմում անմահացած Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի, ժամկետային զինծառայող Մաքսիմ Հովհաննիսյանի, պայմանագրային զինծառայողներ Արտյոմ Մալխասյանի և Դավիթ Մանուկյանի հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, հերոսների հարազատները, դպրոցի աշխատակիցներն ու այլոք: Հերոս...