Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումը

Մարզում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումը 30.09.2021

 Արարատի մարզի բոլոր բժշկական հաստատություններում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումը: Վերջին տվյալներով՝ մարզում Քովիդի դեմ կատարվել է 43.597 պատվաստում: Նշենք, որ Արարատի մարզպետարանի աշխատակազմի 90%-ից ավելին արդեն պատվաստվել է: ՀԻՇԵՑՈՒմ` պ ատվաստումներն անվճար են:

Փոքր Վեդի համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փոքր Վեդի համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ 29.09.2021

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մարզի փրկարարական վարչության կողմից անցկացվելու է ուսումնավարժանք, որի ժամանակ գործարկվելու է նաև համայնքում առկա էլեկտրաշչակը: Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում օգոստոսին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում օգոստոսին գրանցված ծնունդների վերաբերյալ 29.09.2021

 Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսին ծնվել է 168 երեխա՝ 90 տղա, 78 աղջիկ:

Մարզական հաղթանակներ

Մարզական հաղթանակներ 28.09.2021

Մ. Վարդանյանի անվան Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Սահակյանը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը Ֆինլանդիայում անցկացվող Եվրոպայի մինչև 23տ ծանրամարտի առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ նվաճելով 3 ոսկե մեդալ։ Մարզական հաջողություն է գրանցել նաև Արարատ քաղաքից Կարեն Բարսեղյանը: Մարզիկը սեպտեմբերի 9-13-ը Ուկրաինայի Մերիտոպլ քաղաքում մասնակցել է ուժային եռամարտի Սև ծովի գավաթի առաջնությանը և երկամարտում, բարձրացնելով 335 կգ, գրավել առաջին տեղը: Կարենը սահմանել է...

Տեղեկացում 28.09.2021

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Բուրաստան համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Հայտարարություն 28.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Դասընթացի ժամանակացույցի և անցկացման ծրագրերի մասին՝  այստեղ :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-11 15:34:30