Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի  ուղեգիր է նվաճել

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել 02.06.2021

Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտարական մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները, այդ թվում Արարատի մարզի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, աշխարհի գավաթի 3 ուղեգիր են նվաճել: Աշխարհի գավաթը կկայանա հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը՝ Սոչի քաղաքում:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների  պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2021

Սիրելի՛ երեխաներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ բոլորիս կողմից սիրված ու սպասված, ամենամաքուր ու արևավառ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ամենապայծառ ու ծիծաղաշատ այս օրը մաղթում եմ ձեզ երջանկություն ու խինդ, անհոգ մանկություն ու մանկան անսպառ ժպիտ, որ ապրեցնող է յուրաքանչյուր մեծահասակի համար: Թանկագի՛ն փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հրաշալի այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ տարին բոլոր ձեզ ուղեկից լինեն ուրախությունն ու բերկրանքը և...

Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը 01.06.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արտաշատի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ամենապայծառ ու ժպիտով լի տոնն ազդարարվել է ավանդական դհոլով: Կենտրոնական հրապարակում ներկայացվել են Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների կտավներն ու ձեռագործ աշխատանքները: Ամենուր կազմակերպվել են մրցումներ, երեխաներին զվարճացնող ու զբաղեցնող խաղեր: Ելույթ են ունեցել պարային խմբեր ու ազգային նվագարանների համույթներ: Արվել էր ամեն ինչ...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2021

Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության 103-րդ տարեդարձի առթիվ: Առաջին հանրապետությունը ծնվեց հայ ժողովրդի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի շնորհիվ: Հենց այդ միասնականության, կամքի ամրության ու հերոսական դրվագների օրինակների հիման վրա դաստիարակվեցին հետագա սերունդները, անսասան հավատի և սիրո շնորհիվ հաղթահարվեցին մեզ նետված մարտահրավերները: Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին անգամ շնորհավորում եմ կարևորագույն այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ ապագայում վերստին տոնենք հաղթանակներ, լինենք նույնքան կուռ ու վճռական, անսասան ու մայր հողին ամուր կառչած:

Տեղեկացում 26.05.2021

Հունիսի 1-ին, ժամը 10:00-ին, Այգավանի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:  ***  Հունիսի 10-ին, ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:   Նիստի առցանց հեռարձակման     հղումը՝ այստեղ   https://www.youtube.com/channel/UCpN6542K0NU0oAr7T3kWUQQ  *** Հունիսի 11-ին, ժամը 15:30-ին, Վեդի քաղաքային համայնքում կկայանա համայնքի ավագանու ...

Կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի  տարածաշրջանային փուլը

Կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը 25.05.2021

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցումներին մասնակցել է 96 թիմ  Արարատի (33), Արտաշատի (34 ) և Մասիսի (29) տարածաշրջաններից: Տարածաշրջանային փուլի հաղթող թիմեր են ճանաչվել Մասիս քաղաքի թիվ 3, Վեդի քաղաքի թիվ 2 և Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը: Ավելացնենք՝ յուրաքանչյուր թիմի կազմում պարտադիր կերպով ընդգրկվում է 4 մասնակից՝ 3 տղա և մեկ աղջիկ: Մարզային փուլը կկայանա աշնանը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 11:37:30