Նորություններ

Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում նահատակված մասիսցի արորդիները հինգն են՝ Գագիկ Կարապետյանը, Հայկ Հակոբյանը, Գարիկ Դավթյանը, Նարեկ Միրզոյանն ու Անդրանիկ Ավետիսյանը: Հերոսների անմահ հիշատակին համայնքի միջնակարգ դպրոցի բակում կանգնեցված խաչքարի բացման արարողությանն այսօր ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանցհարազատներն համագյուղացիները: Հարազատների կողմից բացված խաչքարն Արցախի«Պապիկ-տատիկի», փրկարար խաչի, ինչպես նաև...

Արտաշատում նշվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակը: Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է այդ առթիվ Արարատի մարզպետարանից մեկնարկած երթին, որը եզրափակվել է Հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։ Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարվել...

Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն 09.05.2021
Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն։ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունների ներկա է գտնվել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Դարակերտն Արցախյան պատերազմներում հայրենիքին հինգ հերոս է տվել: Նրանց և մյուս կենդանի հերոսների պատվին համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Փառքի սրահը»: Բաղրամյանցիների կողմից կանգնեցված խաչքարը հայրենի հողի համար նահատակված 5 քաջորդիների...

Գեղանիստում խաչքար է կանգնեցվել 07.05.2021
Գեղանիստ համայնքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն, որին ներկա է գտնվել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ գեղանիստցի 5 հերոս տղաների՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Հարությունյանի, Արարատ Մակարյանի, Սարգիս Հակոպյանի, Հարություն Լալայանի և Արցախյան առաջին պատերազմում նահատակված Եփրեմ Հովհաննիսյան հավերժ հիշատակին:

Նորամարգ համայնքում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 07.05.2021
Ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման նպատակով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հանրապետության տարբեր մարզերում կառուցում է 40/20 չափի «Փոքր դաշտեր»: Նորամարգում, ՀՖՖ-ի և համայնքի ֆինանսավորմամբ, արդեն իսկ ավարտվել է հերթական մինի-ֆուտբոլի դաշտի կառուցումը. իրականացվել է 3 մ բարձրությամբ երկաթե ցանկապատի և արհեստական խոտածածկի տեղադրում: Առաջիկայում կամրացվեն նաև դարպասները: 23 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի 87 %-ը տրամադրել է ՀՖՖ-ն, 13 %-ը՝ համայնքը:

Ասֆալտապատվում են Արալեզ համայնքի մի շարք փողոցներ 06.05.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Արալեզի Ա. Բակունց Իսահակյան Շիրազ Սևակ ներհամայնքային փողոցները: Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է իրականացնել ասֆալտապատում և ճանապարհի եզրերի խճապատում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62 մլն155 հազ ՀՀ դրամ, որից 45%-ը տոկոսը տրամադրել է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: ...