Նորություններ
Հովտաշենում ավարտվում են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները 23.10.2020
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում ավարտին են մոտենում դպրոցի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները: Խաղադաշտը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով: Այս տարի ֆուտբոլային խաղադաշտեր կառուցվելու են մարզի 13 համայնքներում, որոնց մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվում են: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև՝ Արարատի մարզպետարանի աջակցությամբ: Թեև այս...
Մարզպետ Գարիկ Սարգսյանի կոչը մարզի բնակչությանը 23.10.2020
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և հաշվի առնելով ստեղծված ներկա վիճակն ու մեր անելիքները՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կոչով դիմել է մարզի բնակչությանը: Ուղերձում ասվում է. «Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն...
Հաղթելու ենք նաև թղթով 22.10.2020
«Հաղթելու ենք նաև թղթով». այս առաջաբանով արդեն քանի օր է՝ Արարատի մարզի մի խումբ երիտասարդներ թղթեր են հավաքում, հանձնում, հավաքված գումարն էլ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Երբ ինձ մոտ միտքն առաջացավ, մի քանի ընկերների տեղեկացրի և սկսեցինք նախաձեռնությունը: Չէի սպասում, որ այսքան մեծ արձագանք կունենա: Մեզ աջակցում են նաև Արարատի մարզպետարանը, համայնքապետարաններ, դպրոցներ»,- պատմում է նախաձեռնության համակարգող Լիլիթ Սիմոնյանը:...
Սկսվել է Գեղանիստ-Արբաթ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը 22.10.2020
Արարատի մարզում մեծ թափով շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները: Այս պահին իրականացվում են Հ-13 -Նորաբաց - Հ-14 ավտոճանապարհի 5,2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Իսկ մարզի Գեղանիստ-Արբաթ միջհամայնքային ճանապարհի 1,127 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները նոր են սկսվել: Նշված ճանապարհահատվածների հիմնանորոգմանը համայնքների բնակիչները վաղուց էին սպասում և այն արդեն իրականություն է : Մեր երկրի համար այս կարևոր ու դժվար օրերին յուրաքանչյուրս պետք է ամենայն...
Տեղեկացում 18.10.2020
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին, Նիզամիի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:
Վերանորոգվել է Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը 15.10.2020
Մարզում ճանապարհաշինական աշխատանքները չեն դադարել։ Այս օրերին ավարտվել են Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները, այլ հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում։ Սա Հայաստանն Արցախի հետ կապող միջպետական կարևոր ճանապարհներից մեկն է, ինչի նորոգումն ու անխափան աշխատանքն այս շրջանում հատկապես կարևոր է: Երկրի համար կարևոր այս օրերին...