Նորություններ

Մեկնարկել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի ավանդական հուշամրցաշարը 22.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մասնակցել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալին արժանացած վեդեցի քաջորդի Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի բացմանը: 2016թ քառօրյա մարտական գործողություններին հերոսաբար ընկած զինծառայողի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև հայկական ֆուտբոլի լեգենդներ Սերգեյ Բոնդարենկոն և Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի Ֆիզիկական...
2021 թվականին համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում ոլորտային մասնագիտացված կառույցների կողմից քննարկվել և նախնական հավանության են արժանացել Արարատի մարզի համայնքների կողմից ներկայացված թվով 103 սուբվենցիոն հայտերը: Համայնքների ղեկավարներին առաջարկվել է հաստատված կարգով և սահմանված ժամկետում ներկայացնել սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները` հաշվի առնելով ոլորտային պետական կառավարման մարմինների...

Կայացել են Հայաստան Հանրապետության սամբոյի պատանեկան, երիտասարդների, մեծահասակների և մարտական առաջնությունները: Արարատի մարզի հավաքականի անդամներն այս առաջնություններում ընդհանուր հաշվարկով նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Պատանի, երիտասարդ, մեծահասակ և մարտական սամբիստներից ըստ քաշային կարգերի մրցանակային տեղեր են զբաղեցրել արարատցի հետևյալ մարզիկները. Պատանիներ` 2-րդ տեղ - Հայկ Թումանյան (98կգ) 3-րդ տեղ – Արփինե Աղաջանյան (54կգ) 3-րդ տեղ...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամիին: Ողջունելով տիկին Ահլամ Ռաշիդ ալ Սալամիին` մարզի ղեկավարը նշել է` հայ-էմիրաթական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի բարեկամ ժողովրդի նկատմամբ: Հանգամանալից ներկայացնելով մարզի պատմամշակութային ժառանգությունն, արտադրական պոտենցիալն ու խոսելով երկկողմ համագործակցության եզրերի...
Տեղեկացում 19.04.2021
Ապրիլի 21-ին, ժամը 10:00-ին, Դարբնիկի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը *** Ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Ապրիլի 27-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարների 12.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին և Արաբո Ղազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական և անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաև հետագայում խոշոր...