Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկայի և Արարատի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվում է բազմաֆունկցիոնալ ծրագիր

«Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկայի և Արարատի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվում է բազմաֆունկցիոնալ ծրագիր 12.04.2021

2021թ-ի փետրվարից «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկան և «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամն Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում Արարատի մարզի մի շարք համայնքներում իրականացնում է բազմաֆունկցիոնալ պիլոտային ծրագիր՝ առաջնային բուժօգնության և հոգեբանական աջակցության անվճար տրամադրում ռազմական գործողությունների մասնակցած վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Ծրագրի նպատակն է այս մարդկանց...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 09.04.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված...

Արարատի մարզում մարտին ծնվել է 144 երեխա

Արարատի մարզում մարտին ծնվել է 144 երեխա 08.04.2021

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի մարտին Արարատի մարզում ծնվել է 144 երեխա՝ 72 տղա և 72 աղջիկ: Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 59 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 25, Վեդու ծննդատանը՝ 47, իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 13 երեխա:  

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ 07.04.2021

Սիրելի մայրեր, սիրելի կանայք Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Մեր երկրին պատուհասած այս ծանր ժամանակաշրջանում դուք շարունակում եք ձեր ջերմությամբ, իմաստնությամբ ու ներքին ուժով նեցուկ լինել մեզ, նեցուկ լինել ձեր ընտանիքներին և մեզ հետ միասին կիսել բոլոր դժվարությունները: Վստահ եմ՝ միասնաբար՝ ուս ուսի տված, կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից և հաղթահարել բոլոր խնդիրները: Ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ վերաբերմունքն ու սփոփանքի խոսքերը...

Մարզպետն ընդունել է չեմպիոններ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին

Մարզպետն ընդունել է չեմպիոններ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին 07.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է Եվրոպայի չեմպիոններ, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում օրերս կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, Օլիմպիական ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին, ինչպես նաև նրանց մարզիչներին՝ Ռաֆիկ Գոլեցյանին և Արթուր Մարտոյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության...

Հուշ-երեկույթ` նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Հուշ-երեկույթ` նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին 05.04.2021

Ապրիլի  2-ին  Արարատի մարզի Կանաչուտ համայնքում տեղի ունեցավ 2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկույթ, որի նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել պատերազմում ընկած մեր քաջարի զինվորների հիշատակն ու հիշել նրանց կատարած սխրագործությունները: Միջոցառման ընթացքում Կանաչուտ համայնքի Գառնիկ Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցի սաների կողմից բեմադրվեց թատերական փոքրիկ ներկայացում, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու ասմունք: Իսկ վերջում տեղի ունեցավ նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10