Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ Բարձրաշենի դպրոցի հարցի վերաբերյալ 15.01.2020

Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ: Ներկաների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից: Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն...

Արարատի մարզում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան

Արարատի մարզում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան 13.01.2020

Այս պահի դրությամբ ՀՀ Արարատի մարզում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից երթևեկելի հատվածներում կատարվում են ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տեղեկատվություն՝ 2019 թվականին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ 2019 թվականին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 13.01.2020

Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2019 թվականին ծնվել է 1885 երեխա /12 զույգ/, որից՝ 993 տղա և 892 աղջիկ:

Ավարտվել է Մասիսի թիվ 2  մանկապարտեզի հիմնանորոգումը

Ավարտվել է Մասիսի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգումը 13.01.2020

Մասիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզում գործող երեք խմբերին կավելանան ևս երկուսը, ինչը հնարավոր է դարձել նախորդ տարվա սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ: Վերոնշյալ ծրագրով, ՀՀ կառավարության և Մասիսի քաղաքապետարանի կողմից տրամադրված 37 մլն 716 հազ․ դրամ ֆինանսավորմամբ, հիմնանորոգվել է մանկապարտեզի երկու մասնաշենքերից մեկը, ամբողջությամբ փոխվել են երկրորդ մասնահատվածի դռներն ու պատուհանները: Շուտով համայնքային բյուջեից...

Երասխ համայնքից մինչև Պարույր Սևակ համայնք ասֆալտապատվել է

Երասխ համայնքից մինչև Պարույր Սևակ համայնք ասֆալտապատվել է 10.01.2020

Արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ Ծրագիրն իրականացվել է «AAB Construction» շինարակական ընկերության կողմից: 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակվելու է նաև այս տարի: 2020 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին կներկայացնենք հաջորդիվ:

Հիմնանորոգվել է Նորամարգի դպրոցի սպորտդահլիճը

Հիմնանորոգվել է Նորամարգի դպրոցի սպորտդահլիճը 09.01.2020

Նորմարգ համայնքի դպրոցի աշակերտներին Տարեմուտից հետո մեծ անակնկալ էր սպասվում. 2019-2020 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսած վերոնշյալ հաստատության 398 աշակերտները հնարավորություն ստացան «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի շրջանակներում անցկացվող պարապմունքներին մասնակցել ժամանակակից ստանդարտներին համապատասխան սպորտդահլիճում: Դպրոցի խնայողությունների հաշվին իրականացված շինարարական աշխատանքներից բացի սպորտդահլիճում տեղակայվել է նաև պոլիմերային ծածկույթով հատակ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 16:59:48