Նորություններ

Ի գիտություն 16.03.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու և ձեր իսկ ապահովության համար՝ Արարատի մարզպետարանում չեղարկվում են քաղաքացիների ընդունելությունները։ Հորդորում ենք զերծ մնալ նաև համայնքապետարաններ այցելելուց՝ օգտվելով հեռահար հաղորդակցությունից։ Արարատի մարզպետարան կարող եք դիմում, բողոք և հարցում ուղարկել հետևյալ հասցեներով՝ ✔️ararat@mta.gov.am ✔️ararat․qartughar@mta.gov.am...

Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում 13.03.2020
Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող քննարկում: Քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Արտակ Մանուկյանը: «Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ևս մի քանի դեպք հայտնաբերվել է երեկ: Մարզային առողջապահական, ուժային կառույցները...

Պահպանել հանգստություն. մարզպետը խորհրդակցություն է հրավիրել 13.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու համար, որին մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, քաղաքապետերը, մարզի ուժային կառույցների, բժշկական կենտրոնների ղեկավարները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի մասնաճյուղի ներկայացուցիչները: Մարզպետին զեկուցվել են տարվող աշխատանքների մասին, նշվել է, որ մարզում իրավիճակը...

Մարո Մարգարյանը նշանակվել է Իրավաբանական բաժնի պետ 12.03.2020
Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Մարո Մարգարյանը նշանակվել է վերոնշյալ բաժնի պետի պաշտոնում:

Այգեզարդ համայնքի փողոցները կլուսավորվեն 12.03.2020
Այգեզարդ համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ առաջիկայում համայնքում, մասնավորապես, Դուրյան, Դ. Վարուժան, Բակունց, Հ, Ավետիսյան, Պռոշյան, Շիրվանզադե, Շահումյան, Ֆրիկ փողոցներում իրականացվելու են արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում և արդիականացում: Աշխատանքներն իրականացվելու են բացառապես համայնքի միջոցներով: Արդեն մայիսին Այգեզարդը գրեթե ամբողջությամբ կլուսավորվի:
«Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ը դարձել է «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 2020 թվականի շահառու: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվական հարթակից: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի 10 մշակույթի տներ դարձել են ծրագրի 2020 թվականի շահառու: Նշենք, որ ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և...


