Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Դվինում մանկապարտեզ է բացվել

Վերին Դվինում մանկապարտեզ է բացվել 07.11.2019

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում Ասորական եկեղեցու բարեգործական հիմնադրամի (ACERO) ֆինանսավորմամբ բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը: 658 քառակուսի մետր տարածքով մանկապարտեզը երկհարկանի է, կրթական այս օջախը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 120 երեխայի: Մանկապարտեզ այցելելու համար այս պահին Վերին Դվինից և հարակից համայնքներից գրանցվել է 50 երեխա:  Բարեգործական կազմակերպությունից 9 ամիս է պահանջվել կրթօջախը գունեղ և ժամանակակից պահանջներին համապատասխան...

Մասիսի N 5 ավագ դպրոցին գումար է հատկացվել կաթսայատան վերակառուցման համար

Մասիսի N 5 ավագ դպրոցին գումար է հատկացվել կաթսայատան վերակառուցման համար 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվել է 86 մլն 689 հազար դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար: Սույն որոշմամբ՝ Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար:  

Արարատի մարզպետը ՀՀ ՏԿԵՆ-ում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը

Արարատի մարզպետը ՀՀ ՏԿԵՆ-ում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը 06.11.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական...

Արարատի մարզից Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել

Արարատի մարզից Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել 06.11.2019

Բաթումիում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը: Արարատի մարզը ներկայացնող շախմատիստուհին 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Մոտակա ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:  

Մշակութային տոն՝ Հովտաշատում

Մշակութային տոն՝ Հովտաշատում 06.11.2019

  Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում բերքի տոնն այս տարի յուրահատուկ ձևով են նշել.  երեխաները ներկայացրել են սլավոնական , վրացական , չինական , հնդկական ու արցախյան խոհանոց ներն իրենց ողջ գեղեցկությամբ: «Համայնքներում կազմակերպվում են աշնան տոներ, այս տարի այդ տոնը որոշեցինք ավելի մեծ շուքով նշել: Միջոցառմանը մասնակցել է ոչ միայն մեր մանկապարտեզը, այլև Արգավանդի, Գեղանիստի, Սայաթ-Նովայի, Այնթապի, Զորակի մանկապարտեզները», -...

Ավարտվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը

Ավարտվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը 05.11.2019

2020 թվականի սկզբին կայանալիք դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն Արտաշատի թիվ 3, Վեդու թիվ 1, Մասիսի թիվ 3 դպրոցների թիմերը: Հաղթող թիմը Արարատի մարզը կներկայացնի եզրափակիչ՝ հանրապետական փուլում: Մարզայինին ընդառաջ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը երեք տարածաշրջաններում անցկացվել է օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել է 89 հանրակրթական ուսումնական հաստատության թիմ՝ 4-ական մասնակցով (3 տղա, 1 աղջիկ): Թիմերից, մրցապայքարի արդյունքում, առաջին 3...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 20:37:41