Նորություններ

Օգոստոս ամսին գրանցվել է 174 ծնունդ 12.09.2019
Արարատի մարզի բուժհաստատություններում օգոստոս ամսին ծնվել է 174 երեխա՝ 97 տղա և 77 աղջիկ:

Արտաշատի տարածաշրջանի սկսնակ ուսուցիչների համար սեմինար է կազմակերպվել 12.09.2019
Արտաշատ քաղաքի N2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի և «Կառուցողական լուծումներ» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախագահ Գայանե Գրիգորյանի կողմից Արտաշատ քաղաքի N2 հիմնական դպրոցում Արտաշատի տարածաշրջանի սկսնակ ուսուցիչների համար կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում ներկայացվել են տեսական նյութեր, կազմակերպվել է գործնական աշխատանք։ Սեմինարի ընթացքում ներկայացվել է «Շրջված դասարան» մեթոդը, Բլումի տաքսոնոմիան, գնահատման մեթոդաբանությունը, վեր են հանվել կրթության ոլորտի...

Հայտնի են«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները 11.09.2019
Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլը, որին Արարատի մարզից մասնակցելու է տարբեր տարիքային խմբեր ներկայացնող 6 ընտանիք: Եզրափակչի մասնակիցները ընտրվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած մարզայն փուլի արդյունքներով: Մրցույթի այս փուլին մասնակցում էր մարզի տարբեր տարածաշրջանները ներկայացնող 16 ընտանիք, ովքեր, ըստ կանոնակարգի, իրենց ուժերը չափել են 6 մրցաձևերում. խաղային փոխանցավազք 30 մ,...

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներն այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանին են ներկայացրել մի ծրագիր, որը ենթադրում է պահպանվող էկոլոգիական միջավայրերն իրար կապող բնության պահպանման ֆոնդի ստեղծում: Իր մեջ ներառելով համայնքները, տվյալ դեպքում՝ համայնքային հողատարածքները, ծրագիրը բնության պահպանումից բացի կնպաստի նաև սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն ու համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Գարիկ Սարգսյանը ողջունել է Արարատի մարզում վերոնշյալ ծրագրի...
Տեղեկացում 09.09.2019
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, Ոստանի ամայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստ: ********* Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին, Հայանիստի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ********** Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ին, Նոր Խարբերդի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ********** Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին, Երասխի համայնքապետարանում անցկացվելու է...

Մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստ 06.09.2019
Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր վարել է մարզպետին կից երիտասարդական խորհրդի 2019թ. առաջին նիստը՝ վերաձևավորված խորհուրդների մասնակցությամբ։ Ըստ կանոնակարգի՝ երիտասարդական խորհրդի կազմում համայնքապետարանից և համայնքի մասնավոր հատվածից ընդգրկված 1-ական անդամները պետք է ներկայացնեն 3500 և ավելի բնակչություն ունեցող համայնք, խորհրդի նախագահն է հանդիսանում մարզի ղեկավարը։ Արարատի մարզն ունի 21 այդպիսի համայնք։ 2019թ. առաջին նիստի ընթացքում կայացել է խորհրդի նախագահի և անդամների ծանոթությունը, տեղի է...