Նորություններ

Մի քանի լավ լուր՝ Արտաշատի ԲԿ-ից 19.08.2019
Մեր մարզի բնակիչներն այսուհետ ստիպված չեն լինի մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմել լապարոսկոպիկ վիրահատությունների համար։ Արտաշատի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է «Շտորց» ֆիրմայի էնդոսկոպիկ (լապարոսկոպիկ) սարքով, ինչն էականորեն կբարելավի վիրաբուժական ծառայությունների որակը։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջել է բուժկենտրոնում, անձամբ ծանոթացել սարքի ողջ հնարավորություններին: Վերջինս ողջունել է ԲԿ-ն նոր սարքավորումներով վերազինելու աշխատանքները, ինչը մեծապես կնպաստի,...

Ուրցաձոր համայնքում ջրի քայքայված խողովակները փոխարինվել են նորերով 16.08.2019
«Վեոլիա ջուր » ընկերությունը տեղեկացնում է, որ «Արարատ» շահագործման տեղամասի սպասարկման տարածքում գտնվող Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի Տիգրան Մեծ փողոցը սնուցող d=100մմ L=980գծ/մ թուջե ջրագիծը գտնվում էր խիստ վթարային վիճակում: Ամբողջովին քայքայված խողովակների վրա հաճախակի տեղի ունեցող վթարները հնարավոր չէր վերացնել պատշաճ կերպով և ժամանակին, ինչպես նաև դրանց պատճառով առաջանում էին ջրակորուստներ, ջրագծերում ճնշման անկումներ և հետագա շահագործման...

Համահայկական 7-րդ ամառային խաղերում արարատցի աթլետները նվաճել են 9 մեդալ 16.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերում արտաշատցի թեթև աթլետները նվաճել են 9 մեդալ՝ 5 ածաթե և 4 բրոնզե: Ամառային խաղերի Աթլետիկայի մրցումներն օգոստոսի 14-16-ը ընթանում են Արտաշատի մարզադաշտում:

Մարզպետը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքներին 15.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Շահումյան, Այգավան, Արարատ, Եղեգնավան, Ոսկետափ համայնքներում և Վեդի քաղաքում, որտեղ արդեն մեկնարկել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը: ✅ Շահումյան համայնքում գրեթե ավարտին են մոտենում Գ. Սարգսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: ✅ Վեդի քաղաքում այս տարի սուբվենցիոն 5 ծրագիր կա: Այս պահին ընթանում են Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ: Այստեղ իրականացվելու են նաև Պ. Սևակ, Հ. Շիրազ, Կասյան...

Արմաշում խմելու նոր ջրագիծ է անցկացվում 15.08.2019
ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքում այս տարի սուբվենցիոն 3 ծրագիր կա՝ ✔️Վ․ Սարգսյան և Երիտասարդական փողոցների խմելու ջրագծի անցկացում, ✔️ Արցախի, Մոնթե Մելքոնյան և Վ․ Սարգսյան փողոցների ասֆալտապատում, ✔️ Լուսավորության ցանցի կառուցում: Մի քանի օր է՝ մեկնարկել են 2650 մետր երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները, մյուսների շինարարությունը նախատեսվում է սկսել առաջիկայում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն 366 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 656 հազար ՀՀ դրամը հատկացնում է...

ՀՀ 424 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան 15.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։ Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (կմ 28+912 - կմ...