Նորություններ

Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ծանոթացել է ճանապարհի վերանորոգման աշխատանքներին։ Ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը Երասխում գործող սեփական շարժական գործարանում է ստանում ասֆալտը: Շինարարները...

Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու 12.08.2019
Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել: Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական...

Գեղանիստի միջնակարգ դպրոցում մարզադաշտ է կառուցվում 09.08.2019
Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի տարածքում կառուցվում է մարզադաշտ: Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով: Այն կծառայի ինչպես աշակերտներին, այնպես էլ համայնքի մյուս բնակիչներին: Նախատեսվում է մարզադաշտը շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

Գոռավան համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերը 08.08.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Գոռավան համայնքում մեկնարկել են Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատման և համայնքային այգու կառուցման աշխատանքները: «Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման չափաբաժինը կազմում է 45%, համայնքի մասնակցությունը` 55%: Իսկ «Այգու կառուցում» սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման 30%-ը ՀՀ պետական բյուջեից է, 70%-ը՝ համայնքային: Փողոցն ու այգին նախատեսում են շահագործման հանձնել առաջիկա ամիսներին: Նշենք, որ 2019...

Կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացրեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման համար 08.08.2019
ՀՀ կառավարությունը 3,5 միլիարդ դրամ հատկացրեց Արարատի մարզի Արգավանդ գյուղից մինչև Երևանի Շիրակի փողոց ընկած ճանապարհի կառուցման նպատակով։ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականցվող քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման նպատակով՝ աշխատանքի ձեռքբերման մրցութային գործընթացի արդյունքում կնքված պայմնագրով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, ինչպես նաև 2019 թվականին նախատեսվում է կատարել...

Արարատի մարզի պատվիրակությունը մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը 07.08.2019
Արարատի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Համահայկական խաղերին Արարատի մարզը ներկայանում է 142 պատվիրակով։ Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին Երևանում՝...