Նորություններ
Արարատի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից 27-ը հավանության են արժանացել 13.06.2019
2019 թվականին մարզի 50 համայնքներից սուբվենցիա ստանալու համար Կառավարություն են ուղարկվել ծրագրային շուրջ 80 հայտեր։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել այդ հայտերից 27-ը։ Դրանք են՝ 1. Դվին համայնքի «Մշակույթի տան վերանորոգում», 2. Դվին համայնքի «Ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգում», 3. Լուսառատ համայնքի...
Մարզում մի քանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 12.06.2019
Արարատի մարզում մեկնարկել են Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Մրգանուշ-Դեղձուտ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում կմեկնարկեն նաև Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։
Մայիսին մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 147 երեխա 11.06.2019
Արարատի մարզի ծննդատներում մայիսին լույս աշխարհ է եկել 147 երեխա՝ 75 աղջիկ, 72 տղա:
Շաբաթօրյակ՝ Արտաշատ քաղաքում 08.06.2019
Արարատի մարզպետարանի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի և նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրության աշխատանքներ են իրականացնում Արտաշատ քաղաքում։ Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ շաբաթօրյակի կարիք միշտ կա։ Վերջինս քաղաքացիներին կոչ արեց մաքուր պահել սեփական երկիրը, մարզը, համայնքը։ «ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է այս տարածքում հիմնել...
Համայնքներում ընթանում են մաքրման աշխատանքներ 08.06.2019
Արարատի մարզի բոլոր համայնքերում առավոտից մեկնարկել և այժմ ընթացքի մեջ են համապետական շաբաթօրյակի շրջանակներում տարվող մաքրության աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցում է մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, ինչպես նաև՝ մասնավոր ընկերությունների շուրջ 12.000 աշխատակից: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավված է 200 միավոր տեխնիկա՝ ինքնաթափ...
Մասիս քաղաքի թիվ 2, թիվ 4, Արարատ քաղաքի թիվ 2, Արտաշատի թիվ 3, Նոր Կյանքի, Վ. Արտաշատի, Դարակերտի և Շահումյանի մանկապարտեզների թիմերն այսօր մրցել են նախադպրոցական հաստատությունների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի մրցանակակիր դառնալու և եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը միջոցառման մեկնարկին շնորհավորել է մասնակից թիմերին նախորդ փուլերում հիանալի արդյունքներ գրանցելու, մարզայինի մասնակից դառնալու համար,...