Նորություններ

Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առիթով 01.09.2019
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս տարի Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում ունենք 35. 550 աշակերտ, որոնցից 3650 առաջին դասարանցի, ՀՀ բուհեր ընդունված ուսանողների թիվը 594 է: Պետք է գիտակցեք, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որով միայն կարող եք առավել հզորացնել մեր երկիրը, քայլել աշխարհի՝ օրեցօր զարգացող տենդենցներին...

Լուսառատում բարերարների կողմից մարզադաշտը հիմնանորոգվում է 30.08.2019
Արարատի մարզի Լուսառատ համայնքի նախկին բնակիչներ Արմենն ու հայրը՝ Հակոբը, ովքեր այժմ բնակվում են Նիդերլանդներում, 23 տարի անց մի շարք լավ ծրագրերով վերադարձել են հայրական գյուղ: Հայր ու որդի նախկին ֆուտբոլիստներն իրենց ծննդավայրում ֆուտբոլի խաղադաշտը հիմնովին վերանորոգում են ՝ օգնելով այնտեղ առկա ֆուտբոլային մանկապատանեկան թիմերի զարգացմանը: Սա, թերևս, միակ լավ բանը չէ նրանց կողմից: Ընտանիքը դատարկաձեռն չի եկել Հոլանդիայից. իրենց հետ թիմերի 35 սաների համար բերել են մարզահագուստ՝...

Վերանորոգվում է Արտաշատի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցը 30.08.2019
Արտաշատաի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Արտաշատի քույր քաղաք Քլամարի հետ համագործակցությամբ սկսվել են համայնքի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման աշխատանքները։ Շուտով մանկապարտեզը կունենա ամբողջովին նոր ու կահավորված խոհանոց։ Նշենք, որ մանկապարտեզում առաջիկայում կկատարվեն սանհանգույցի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ ևս։

Վերին Արտաշատում վերանորոգվում է մանկապարտեզի երկրորդ հարկը 29.08.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Վերին Արտաշատ համայնքում գործող ««Լուսնթագ» մանկապարտեզի երկրորդ հարկը: Կապիտալ վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մոտ 125 երեխա ունեցող մանկապարտեզի առաջին հարկն ու բակը բարեկարգվել են դեռևս տարիներ առաջ՝ համայնքի և մասնավորի հովանավորչությամբ: Ծրագրի մրցութային արժեքը 12 միլիոն 12 հազար դրամ է, որից 6 միլիոն 12 հազարը տրամադրում է համայնքը, 6 միլիոն՝ Կառավարությունը: Ըստ պայմանագրի՝ շինարարական...

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 28.08.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված...

Մրգավետում հիմնանորոգվում է փողոցը 28.08.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Մրգավետ համայքնում մեկնարկել են փողոցի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես՝ ասֆալտապատվում է կենտրոնական փողոցից դեպի դպրոց տանող Մաշտոցի փողոցը: Ներկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի, ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքներ: Նախատեսվում է մինչև ուսումնական տարվա սկիզբ փողոցը հանձնել շահագործման: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 միլիոն...


