Նորություններ
Հերքում 01.07.2019
«NewsPress» էլեկտրոնային կայքում հրապարակված «Գարիկ Սարգսյանին ձայնագրել ու ներկայացրել են դատախազություն. ուշագրավ զարգացումներ Արարատի մարզում» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ հերյուրանք է։ Արդեն հերքման պահանջ ենք ուղարկել այդ լրատվամիջոցին։ Ամբողջությամբ զրպարտություն է նյութում տեղ գտած պնդումները, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանն իրենց մոտ են կանչել «մարզի Սոցիալական ապահովության տարածքային...
Տեղեկացում 28.06.2019
Հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում անցկացվելու է Գետափնյա համայնքի ավագանու հերթական նիստը: Հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 28.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ...

Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը 28.06.2019
Այսօր տեղի է ունեցել Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ մարզպետը նշել է, որ պատրաստ է համայնքապետերի հետ առավել հաճախ հանդիպել՝ առկա խնդիրները լսելու, լուծումները միասին գտնելու համար։ «Եկեք մտածենք մեր բնակիչների բարեկեցության մասին, ուս ուսի տված լուծենք բոլոր խնդիրները»,- իր խոսքում ասել է մարզպետ Սարգսյանը։ Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համայնքներում ջրամատակարարման խնդրին։ Մարզպետին...
Հայտարարություն 27.06.2019
Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին, Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայանալու է մարզխորհրդի հերթական նիստը:

ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման աշխատանքները կվերսկսվեն 27.06.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման մնացորդային աշխատանքների ֆինանսավորման նպատակով Արարատի մարզպետարանին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 65,607.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով): Այսպիսով՝ դրենաժային համակարգի հիմնանորոգման աշխատանքներն առաջիկա օրերին կվերսկսեն:...