Նորություններ

Արտաշատ համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները 17.04.2024
Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները: Լուսանկարները Ոստան և Դալար բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից են: Նշված բնակավայրերում փողոցներն ասֆալտապատվում են 2023 թվականի՝ 1.578.848.042 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%: Ծրագրում ընդգրկված են նաև Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով,...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ։ Կրթօջախները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։ Հովտաշատի դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար, ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։ Հայանիստի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար, արժեքը՝ 2 միլիարդ 299 միլիոն դրամ է։...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանդիպել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին 12.04.2024
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին: Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը՝ մարզպետը նշել է, որ իր աշխատակազմը...

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպվել էր պոեզիայի երեկո: Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ իրենց տիկնանց ուղեկցությամբ, անմահացած հերոսների մայրեր ու կանայք, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ և այլ հրավիրյալներ: Երեկոյի մեկնարկին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ջերմորեն շնորհավորել է...

Կայացել է «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական մրցաշարը 09.04.2024
Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրում տեղի է ունեցել «Վեդի համայնքի ամենամյա մրցույթ» սիրողական մրցաշարը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել մարզի համայնքները։ Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, համայնքի ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Մրցութային սպորտաձևերում հաղող են ճանաչվել՝ 1. Խճուղային հեծանվավազք- Վեդի համայնք 2. Պարանի ձգում- Վեդի համայնք 3. Ձիավարություն- Արտաշատ համայնք...

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այցելել է Արևշատ բնակավայր 08.04.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների: Դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի...