Նորություններ
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում 13.03.2019
Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե...
Հանդիպում՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ 13.03.2019
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին և մարտի 23֊-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարն անդրադարձել է ջրամատակարարման արդյունավետությանն ու այս առումով կարևորել ջրատարերում ու սելավատարերում աղբի բացակայությունը, հակառակ դեպքում` այն հանգեցնում է անլիարժեք ջրամատակարարման կամ շրջակա համայնքը ջրով ծածկվելու վտանգի առաջ կանգնեցնելուն։ Անդրադառնալով մարտի 23-ի համապետական...
Արաքսավանի և Նոր Ուղու դպրոցներում անցկացվում են լոկալ ջեռուցման համակարգեր 11.03.2019
ՀՀ Արարատի մարզպետարանը հետևողական աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ : Տեղեկացնում ենք, որ պետության աջակցությամբ և համայնքների համաֆինանսավորմամբ՝ մարզի Արաքսավան և Նոր Ուղի համայնքների միջնակարգ դպրոցներում անցկացվում են ջեռուցման համակարգեր: Արաքսավան գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 113 աշակերտ և նախակրթարանի 12 սան, ջեռուցման համակարգ...
Տեղեկացում 11.03.2019
Մարտի 12-ին, ժամը 15:00-ին, Նորաբացի համայնքապետարանում անցկացվելու է ավագանու հերթական նիստը: ***** Մարտի 11-ին, ժամը 11:00-ին, Արևաբույրի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: ***** Մարտի 20-ին, ժամը 15;00-ին, կայանալու է Բուրաստան համայնքի ավագանու արտահերթ նիստը ******* Մարտի 18-ին, ժամը 15:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու...
Վարպետության դաս՝ կանանց մասնակցությամբ 11.03.2019
Մասիսի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել «Վարպետության դաս. երբ նկարում են կանայք» խորագիրը կրող միջոցառումը: Երեկոն լեցուն էր ժպիտներով և բարձր տրամադրությամբ: Ներկերի գույներն իրենց յուրօրինակությամբ նկարել էին ստիպում բոլոր վրձիններին, որոնք կանայք իրենց ձեռքն էին վերցրել: Վարպետության դասը կազմակերպվել էր Մասիսի երիտասարդական կենտրոնի և Մասիսի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ: Երեկոյի բացման արարողության ժամանակ ՄԵԿ-ի ծրագրերի համակրգող Սվետլանա Ազատյանը շնորհավորել...
Սպառողների իրավունքների քննարկում՝ Արարատի մարզում 11.03.2019
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկումն այսօր անցկացվեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն...