Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն․ մարզպետը կարևորում է լեզուների իմացությունը

Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն․ մարզպետը կարևորում է լեզուների իմացությունը 07.02.2019

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Դպրոցում այսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի գլխավորությամբ պաշտոնապես բացվեց պարսկերենի դասասենյակն ու տրվեց լեզվի ուսուցման մեկնարկը։ Մարզպետին, Իրանի դեսպանին և մյուս հյուրերին դպրոցի աշակերտները աղ...

Այգեզարդի մանկապարտեզը համալրվել է ևս մեկ խմբով

Այգեզարդի մանկապարտեզը համալրվել է ևս մեկ խմբով 05.02.2019

 Այգեզարդ համայնքի մանկապարտեզում կայացած նոր՝ 3-րդ խմբի բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, համայնքի ղեկավար Ազատ Ավետիսյանը, այգեզարդցիներ, հյուրեր: Շուրջ տարին գործող մանկապարտեզի նորաբաց ու գեղեցիկ կահավորմամբ խմբասենյակը համալրված է ժամանակակից պահանջներին համապատասխան դիդակտիկ նյութերով: 100 սան ունեցող մանկապարտեզի նորաբաց խմբում նախադպրոցական կրթություն է ստանալու 30 երեխա: 

Հայտարարություն 05.02.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների անհատական կազմը համալրելու համար անհրաժեշտ են բժիշկ-մասնագետներ՝ վիրաբույժ, վնասվածքաբան, հոգեբույժ, ակնաբույժ, թերապևտ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, մաշկավեներաբան: Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար բժիշկ- մասնագետները մինչև 2019 թվականի մարտի 5-ը կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:  

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 05.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակությամբ...

 «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ»

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» 04.02.2019

Արարատի մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, նախարարությանը կից ՀՎԿԱԿ-ի, Արարատի և Արմավիրի մարզպետարանների և «Les Laboratories SERVIER» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ օգնությամբ: Գիտակրթական ծրագրի նպատակը մարզերի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերման ու առողջ ապրելակերպի...

Տեղեկացում 04.02.2019

Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Կյուրինի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Լուսառատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20