Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսառատցիները Արարատի մարզպետարանում էին․ բարձրացրած խնդիրները լսել է մարզպետ Գարիկ Սարգսյանը

Լուսառատցիները Արարատի մարզպետարանում էին․ բարձրացրած խնդիրները լսել է մարզպետ Գարիկ Սարգսյանը 13.02.2019

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները՝ գյուղապետ Դանիել Հակոբյանի գլխավորությամբ, այսօր մարզպետարանում էին։ Գյուղացիների մի շարք դժգոհությունները, հարցերը լսել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ռուս սահմանապահները: Լուսառատցիների հարցերն ու դժգոհությունները կապված են սահմանային չեզոք գոտում գտնվող մշակովի հողերի հետ։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու սահմանապահները խոստացան առաջացած խնդիրներին հնարավորինս շուտ լուծում տալ։ 

Տեղեկացում 12.02.2019

Փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Հովտաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ: Փետրվարի 14-ին, ժամը 09:30-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ:  Փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ:  Փետրվարի 15-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սիփանիկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու...

 Օգտակար խորհուրդներ՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս

Օգտակար խորհուրդներ՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս 08.02.2019

Արարատի մարզպետարանում ԱՆ «Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել և իրականացվել է քննարկում մարզում արձանագրված կրծողասպան նյութերով թունավորումների և 2019թ. դրանց կանխարգելման աշխատանքների վերաբերյալ: Քննարկման ընթացքում մասնաճյուղի մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է 2018թ.-ի և 2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում արձանագրված կրծողասպան...

Հանդիպում մարզի անասնաբույժների հետ

Հանդիպում մարզի անասնաբույժների հետ 07.02.2019

Մարզպետարանն այսօր իր հարկի տակ էր հավաքել մարզի անասնաբույժներին։ Մարզպետարանում էր նաև «ԱրՏոպ» ընկերությունը։ Գյուղատնտեսական ոլորտում մասնագիտացված ռուսական այս ընկերությունն արդեն 6 ամիս է, ինչ իր գործունեությունն է ծավալում ՀՀ-ում՝ փորձելով օգտակար լինել հայ գյուղացուն։ ՌԴ-ից ժամանած խումբը մարզի անասնաբույժների համար գիտելիքներով լի թղթապանակով էր եկել։ Ռուս և հայ անասնաբույժները փորձի փոխանակում արեցին՝ հույս հայտնելով, որ այս մարզում ընկերության հետ համագործակցությունն...

Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն․ մարզպետը կարևորում է լեզուների իմացությունը

Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն․ մարզպետը կարևորում է լեզուների իմացությունը 07.02.2019

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Դպրոցում այսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի գլխավորությամբ պաշտոնապես բացվեց պարսկերենի դասասենյակն ու տրվեց լեզվի ուսուցման մեկնարկը։ Մարզպետին, Իրանի դեսպանին և մյուս հյուրերին դպրոցի աշակերտները աղ...

Այգեզարդի մանկապարտեզը համալրվել է ևս մեկ խմբով

Այգեզարդի մանկապարտեզը համալրվել է ևս մեկ խմբով 05.02.2019

 Այգեզարդ համայնքի մանկապարտեզում կայացած նոր՝ 3-րդ խմբի բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, համայնքի ղեկավար Ազատ Ավետիսյանը, այգեզարդցիներ, հյուրեր: Շուրջ տարին գործող մանկապարտեզի նորաբաց ու գեղեցիկ կահավորմամբ խմբասենյակը համալրված է ժամանակակից պահանջներին համապատասխան դիդակտիկ նյութերով: 100 սան ունեցող մանկապարտեզի նորաբաց խմբում նախադպրոցական կրթություն է ստանալու 30 երեխա: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36