Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում 2024 թվականի դեկտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 16.01.2025
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի դեկտեմբերին գրանցվել է 118 ծնունդ՝ 61 տղա, 37 աղջիկ։

Մարզպետը Արտաշատում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին 06.01.2025
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ։ Պատարագին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանապետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու այլք։ Պատարագի ավարտին կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ`Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդով։ Խաչի այս տարվա կնքահայրն էր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 31.12.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Ամանորը հույսի, նոր սպասումների ու երազանքի տոն է, և ես հավատում եմ, որ միասին կարողանալու ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները, միասին կարողանալու ենք ստեղծել և ապրել ավելի լավ ու բարեկեցիկ Հայաստանում։ Այդ ճանապարհին երազանքները պետք է դարձնել նպատակներ, առաջին տեղում դնել հայրենիքն ու գիտակցել՝...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության 24.12.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ՏԿԵ նախարարությունում ներկա է գտնվել նախարար Դավիթ Խուդաթյանի և նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Տեղի է ունեցել մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը 19.12.2024
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի վերջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։ Փոխնախարար Արտակ Ջումայանը ներկայացրել է Առողջության առաջնային պահպանման կենտրոնների խոշորացման ծրագիրը։ Քննարկվել են ԱԱՊԿ–ների օպտիմալացման արդյունքում ստեղծվող հնարավորություններն ու...

Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայան է կառուցվում 16.12.2024
Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 312 723 000 դրամ է, որից 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 35%–ը՝ համայնքը։ Ծրագիրն իրականացվելու է 2 փուլով։ Կայանն ամբողջությամբ կկառուցվի արդեն հաջորդ տարի։ ՈԿՖ բանավան թաղամասի և Արարատ գյուղի կոյուղագծերը միացված չեն քաղաքի կոյուղու հավաքիչին /կոլեկտորին/, ինչի պատճառով չմաքրված կեղտաջրերը լցվում են բաց...


