Նորություններ

Գարիկ Սարգսյանն այցելել է դպրոցներ 08.01.2019
Այսօր մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում տրվել է 2018֊2019 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկը։ Կրթական հաստատությունների շենքերի ջեռուցման վիճակին ու դասապրոցեսին հետևելու համար մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է մի շարք դպրոցներում:
Գարիկ Սարգսյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը 08.01.2019
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մարզի ղեկավարը հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել, նաև նշել, որ 2018 թվականի ընթացքում արձանագրած թիմային հաջողությունները պետք է 2019թ. ևս շարունակելի լինեն: Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկություն են ներկայացրել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման,...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2018
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, մաղթում, որ 2019 թվականին իրականանան ձեր նվիրական երազանքներն ու կյանքի կոչվեն ձեր բոլոր նախաձեռնությունները։ Ամիսներ առաջ միահամուռ կերպով մենք արդեն իսկ թևակոխել ենք մի փուլ, որը խոստումնալից սկիզբն է լուսավոր ու բաղձալի ապագայի, հիմքը խաղաղ ու հզոր երկիր կառուցելու մեր ձգտման։ Համոզված եմ, որ հաստատակամությամբ ու միասնականորեն կբացենք ու կշարունակենք տարին և կհավատանք, որ ապագան...

Վառվեցին Արտաշատի գլխավոր տոնածառի լույսերը 27.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ներկա է եղել Արտաշատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը։ Բացելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել, որ եկող տարին լինի խաղաղության, ուրախության ու բարեկեցության տարի։ Արտաշատի արվեստի և երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտին վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերն ու բոլոր մանուկներին քաղաքապետարանի կողմից...

Պարգևատրվել են մարզաշխարհի ներկայացուցիչները 27.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Արարատի մարզը ներկայացնող Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, հանձնել նրանց շնորհակալագրեր ու դրամական պարգևներ: ՄԱրզի ղեկավարը Հունահռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, սամբո, հեծանվասպորտ, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևերի ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել միջազգային հարթակներում մարզի, հանրապետության պատիվը բարձր պահելու, անկախ դժվարություններից՝ սպորտն առաջնային համարելու...

Տարեվերջյան խորհրդակցություն՝ Արարատի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են մարզպետարանի առողջապահության բաժնի, բուժկազմակերպությունների տարեկան գործունեությանը, աշխատանքային կարգապահությանը, դպրոցական բուժքույրերի աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ զորակոչիկների պատվաստումներին և այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն...