Նորություններ
Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել 15.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղում Արարատի մարզպետարանը ենթադրյալ խախտումներ է արձանագրել։ Բանն այն է, որ ողջամիտ կասկածներ կան, որ պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքը Ավշար համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի կողմից վերածվել է համայնքային սեփականության, որից հետո այն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վաճառվել է Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի աղջկան, ով այդ նույն շենքը հանձնել է վարձակալության նույն համայնքին։ Սույն գործը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ...

Գարիկ Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է կանանց մեկամսյակին նվիրված միջոցառմանը 14.03.2019
Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում երեկ տեղի է ունեցել կանանց մեկամսյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էր Արարատի մարզպետարանը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Երեկոյին Գարիկ Սարգսյանը մասնակցել է տիկնոջ՝ Մարգարիտա Ղազարյանի հետ։ Մարզպետ Սարգսյանը միջոցառման սկզբում ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ նշելով, որ հենց նրանց գոյությամբ են տղամարդիկ ուժեղ ու երջանիկ։ «Շնորհակալ ենք մեր կողքին գտնվող բոլոր կանանց, մայրերին ու...

Արարատի մարզպետը հանդիպել է Արարատի ՋՕԸ-երի տնօրենների հետ 14.03.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի ՋՕԸ-երի տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները: Մասնավորապես, շեշտը դրվել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով ջրային կորուստների բացառման, ջրատարների անցանելիության ապահովման և այլ հարցերի վրա:
Տեղեկացում 14.03.2019
Մարտի 15-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 18-ին, ժամը 15:00-ի,, Ավշարի համայնքապետարանում անցկացվելու է Ավշար համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 18-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է Գինեվետ համայնքի ավագանու հերթական նիստը: Մարտի 19-ին, ժամը 11-ին, Ջրահովիտի համայնքապետարանում անցկացվելու է Ջրահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստ Մարտի 20-ին, ժամը 15:00-ին, Բարձրաշենի համայնքապետարանում անցկացվելու է...

Գարիկ Սարգսյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներին 14.03.2019
«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներն Արարատի մարզում էին: Նրանց ընդունել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գարիկ Սարգսյանը կարևոր է համարել «Հայկական Կարիտաս»-ի և նմանօրինակ կազմակերպությունների կատարած գործունեությունը: «Ուրախ եմ, որ մեր հանդիպումը տեղի ունեցավ: Շատ ողջունելի է ձեր գործունեությունը: Բազմաթիվ խնդիրներ կան մեր հասարակության մեջ, ընտանիքներում՝ կլինեն բազմազավակ ընտանիքներ, թե անապահով,...

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում չի գրել․ պարզաբանում 13.03.2019
Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից նրա օգտին են քվեարկել 7-ը, մեկ անձ եղել է ձեռնպահ։ Հերմինե Անդրեասյանը կշարունակի պաշտոնավարել։ Աշխատանքից չի ազատվել նաև դպրոցի փոխտնօրեն Գայանե...


