Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին 04.03.2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Անդրադարձ է...

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը,...

Տեղի է ունեցել խորհդակցություն՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 28.02.2024
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Զեկուցումներով հանդես են եկել Արարատի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, նույն վարչության գլխավոր մասնագետներ Հայկ Բադալյանը և Աստղիկ Ղազարյանը, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը:...

Իրազեկում 28.02.2024
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի կամուրջը գտնվում է վթարային վիճակում: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ սահմանափակվում է բեռնատար մեքենաների հոսքը կամրջով: Բեռնատար մեքենաների վարորդներին առաջարկվում է օգտվել կամուրջը շրջանցող ճանապարհներից: Նշենք, որ այս պահին...

Արտաշատում դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանին 27.02.2024
Արտաշատում մեծ շուքով դիմավորել են Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանին, նրա մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանին, ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանին: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են հայ մարզիկին՝ Բուխարեստում ընթացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կարևոր հաղթանակ գրանցելու, Հայաստանի անունը բարձր պահելու համար: Հիշեցնենք, որ Բուխարեստում անցկացված ըմբշամարտի առաջնությանը Արման Անդրեասյանն առաջին անգամ դարձել է չեմպիոն։

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը, ինչպես նաև Արարատի, Արտաշատի,...