Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 09.07.2018

Հուլիսի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի ու արդյունքերի վերաբերյալ: Ըստ ՏԻ և ՀԳՄ վարչության պետի` համայնքներում իրականացված հերթական եռամսյա վարչական հսկողության արդյունքները արդեն իսկ պատրաստ են ամփոփման, և մարզի ղեկավարի մոտ քննարկման փուլն անցնելուց հետո, կարող են...

Գարիկ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված միջացառմանը

Գարիկ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված միջացառմանը 06.07.2018

Վեդի քաղաքում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պետական գործադիր մարմիների տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, վեդեցիներ և այլն: Քառօրա պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեդրման արարողությունից հետո մեկնարկած միջոցառմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և շեշտել, որ սահմանադրությունը պետք է ծառայի...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Կարևորագույն այս տոնը առհավատչյան է հայ ժողովրդի` իրավական, սոցիալական ու ժողովրդավար պետություն կառուցելու ձգտման: Սահմանադրական երկիր կառուցելու ճանապարհը դժվարին է ու խորդուբորդ, սակայն կարող է դառնալ իրականություն, եթե յուրաքանչյուրս ընդունենք օրենքի գերակայությունը և այն դարձնենք կյանքի նորմ: Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, ցանկանում ամուր պետություն, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու...

Սուրեն Պապիկյանի մոտ  կայացել է մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Սուրեն Պապիկյանի մոտ կայացել է մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը 04.07.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հուլիսի 3-ին տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և...

Արարատի մարզպետը GeoProMining-ի ղեկավարության հետ քննարկել է ընկերության կողմից մարզում իրականացվող հեռանկարային ծրագրերը

Արարատի մարզպետը GeoProMining-ի ղեկավարության հետ քննարկել է ընկերության կողմից մարզում իրականացվող հեռանկարային ծրագրերը 03.07.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել «GeoProMining Gold ընկերության ղեկավարության հետ, որը շահագործում է մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման գործարանը: Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Արարատի մարզպետին է ներկայացրել ոսկու կորզման գործարանի արտադրական ծավալների հզորացմանն ուղղված ներդրումային ծրագրերը: Գործարանի արտադրական ծավալներին ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը, որն այս պահին սահուն տեմպերով առաջ է ընթանում, կնպաստի նոր աշխատատեղերի...

Արարատի մարզպետն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը շրջել են մարզի համայնքներում

Արարատի մարզպետն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը շրջել են մարզի համայնքներում 02.07.2018

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջայց են կատարել Արարատի մարզի համայնքներում: Մարզի 3 տարածաշրջանների համայնքներում կայացած ճանաչողական հանդիպումների ընթացքում մարզի ղեկավարն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղում ծանոթացել են առկա խնդիրներին ու համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել դրանց լուծման իրատեսական ուղիները: Համայնքներում առկա խնդրահարույց հարցերն առավելապես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:12