Նորություններ

Արարատի մարզպետի այցը Երասխ և Պարույր Սևակ համայնքներ 04.09.2018
Համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և իրատեսական լուծման ուղիներ փնտրելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին եղել է սահմանամերձ Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։ Առաջինը կանգ առնելով Երասխ համայնքում՝ Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավար կազմի, ազգաբնակչության հետ քննարկել է սահմանապահ համայնքում առկա խնդրահարույց հարցերը։ Ոռոգման համակարգի վերանորոգման, մշակովի հողատարածքների ավելացման, հակակարկտային համակարգի բարելավման, մանկապարտեզի կառուցման հարցերի...
Տեղեկացում 04.09.2018
Սեպտեմբերի 5-ին , ժամը 10:00-ին, Ղուկասավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արգավանդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արևշատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 11:00-ին, Վարդաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 7-ին...

Արարատի մարզում սկսվել են խաղողի մթերումները 02.09.2018
Արարատի մարզում օգոստոսի 20-ից սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ օգոստոսի 31-ին մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելել են Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղ՝ հետևելու խաղողի մթերման աշխատանքներին։ Արթուր Մկրտչյանը զրուցել է խաղողագործների հետ, այնուհետև մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել խաղողի մթերման...

Գիտելիքի օրվա կապակցությամբ Գարիկ Սարգսյանն այցելել է Նոր Կյանքի միջնակարգ դպրոց 01.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Նոր Կյանքի միջնակարգ դպրոց։ Մարզպետը շնորհավորել է հարազատ դպրոցի աշակերտներին, անձնակազմին և ծնողներին գեղեցիկ օրվա կապակցությամբ, բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի մաղթել: Կրթօջախի նախկին սան Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր այսօրվա հաջողությունների հիմքը դրած ուսուցիչներին, աշակերտներին կոչ է արել ավելի շատ ժամանակ հատկացնել ուսմանը՝ ընդգծելով, որ...
Տեղեկացում 31.08.2018
Սեպտեմբերի 3-ին , ժամը 11:00-ին, Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 3-ին , ժամը 11:00-ին, Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 3-ին , ժամը 11:00-ին, Նորաբացի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 3-ին , ժամը 11:00-ին, Դաշտաքարի համայնքապետարանում տեղի կունենա...

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2018
Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս օրը հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը: Հազարամյակներ շարունակ գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է եղել, կրթության որակի բարելավումը՝ պետականության կարևոր առաջնահերթություններից: Ամենադժվարին իրավիճակներում անգամ մենք ձգտել ենք...