Նորություններ

Մասիս քաղաքում կայացել է ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն 10.03.2018
Մարտի 9-ին Մասիսի քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում կայացել է ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի 2002-2004 թվականներին ծնված պատանիների առաջնություն։ Մրցաշարին ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի ւ սպորտի վարչության ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ <<Սևան>> մարզական ընկերության կողմից կազմակերպված առաջնությանը մասնակցել են շուրջ 163 մարզիկներ։ Առաջնության հաղթողները արժանացել են մեդալների...

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առողջ ու արժանի սերունդ դաստիարակելու կարևորագույն առաքելության, պետականության կերտման դժվարին գործընթացների ջահակիր լինելով հանդերձ՝ դուք մշտապես պահպանել եք կանացիությունն ու հպարտությամբ ստանձնել հայ կնոջը բնորոշ ավանդական դերակատարումը: Ձեր անձնվիրության ու իմաստնության շնորհիվ այսօր ևս շարունակում են պահպանվել ու զարգանալ ազգային արժեքներն ու ավանդույթները:...
Աշխատանքային խորհրդակցություն 07.03.2018
Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության սկզբում մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորական խոսքեր և ջերմ բարեմաղթանքներ է հղել մարզպետարանի կանանց գարնանային գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, կանացի երջանկություն և բարեկեցություն : Այնուհետև մարզպետն անդրադարձել է առաջիկայում նախատեսվող ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանի մարզային այցին՝...

2018թ. մարտի 6-ին Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան N1 միջնակարգ դպրոցում կայացել է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում-ուսումնավարժություն, որը կազմակերպվել էր ՀՀ Արարատի մարզային փրկարարական վարչության և Մասիսի ՀՓՋ 2-րդ հերթափոխի անձնակազմի կողմից: Միջոցառման նպատակն է եղել կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում: Միջոցառման շրջանակներում ժամը 12:00-ին երեք կարճ զանգերի միջոցով...

Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն Արարատի մարզում 06.03.2018
Մարտի 5-ին նշվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն այդ օրը տեղի է ունենում Հայաստանի պատանի երկրապահների երդման արարողություն: Արարատի մարզում այս տարի ևս բազմաթիվ պատանիներ երդվել են դառնալ հայոց բանակի արժանի զինվորն ու պատվով շարունակել Սպարապետի գործը: Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի կենտրոնական հրապարակում: Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԵԿՄ բազմաթիվ անդամներ,...

Անցկացվել է <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլը 05.03.2018
Արարատի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից համատեղ կազմակերպված <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի 6` Այգեստանի, Վանաշենի, Նոյակերտի, Նիզամիի և Նորամարգի միջնակարգ և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցների թիմերը: Մարզային փուլի խաղերին ներկա են գտնվել ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական,...