Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Մարզպետի տեղակալն աշխատանքային այցով Ֆրանսիայում է 01.10.2025

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակության կազմում։ Այցի շրջանակում տեղի են ունենում մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ նվիրված Ֆրանսիա–Հայաստան համագործակցությանը փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների ոլորտում։ Պատվիրակության կազմում Արտավազդ Նազարեթյանը մասնակցել է հանդիպումներին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես...

Արարատի մարզը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին

Արարատի մարզը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին 01.10.2025

Արարատի մարզը մասնակցել է Երևանում կայացած «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին: Մարզը ներկայանացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։ Արարատի մարզի տաղավարում, Մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի համակարգմամբ, ներկայացվել են արտադրողներ Արտաշատ, Վեդի և Մասիս համայնքներից: Նրանց թվում եղել են Abrico Travel, On Travel և SunCHiLD Eco Tours...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձն Անկախության օրվա առիթով 21.09.2025

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Անկախության օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական կարևոր որոշում կայացրեց՝ քայլելով պատմության նոր ճանապարհով։ Մենք վերականգնեցինք ոչ միայն անկախ պետություն ունենալու իրավունքը, այլև մեր ձայնը և պատասխանատվությունը՝ ապրել ազատ ու անկախ հայրենիքում։ Անկախությունը արժեք է, որը պահանջում է...

Մարզպետն ու նախարարն այցելել են «Վեդի-Ալկո»՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին

Մարզպետն ու նախարարն այցելել են «Վեդի-Ալկո»՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին 20.09.2025

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել են «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել են նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Մարզպետն ու նախարարը շրջել են ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արդեն իսկ մթերել է շուրջ 5000 տոննա խաղող, օրական մթերումների քանակը հասնում է 600 տոննայի։ Մթերման գինն...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության 16.09.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՏԿԵՆ–ում մասնակցել է հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։ Նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։ Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների...

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինվորների հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինվորների հիշատակին 15.09.2025

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ Արտաշատի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 18:05:54