Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Դվինում անցկացվել է մոտոկրոսսի առաջնություն

Վերին Դվինում անցկացվել է մոտոկրոսսի առաջնություն 12.12.2017

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կազմակերպվել է մոտոկրոսսի առաջնություն, որին մասնակցել են մինչև 57 տարեկան մարզիկներ տարբեր մարզերից ու Երևանից։ Սպորտային առաջնության կազմակերպիչը Վերին Դվին համայնքի բնակիչ Միխայիլ Դանիելովն է, ով ներկայումս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Սպորտային միջոցառման անցկացմանը նաև կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել Վերին Դվինի համայնքապետարանը։ Առաջնության մասնակիցները, ովքեր ներկայացնում են սիրողական մոտոկրոսսը, սպորտային արշավի ընթացքում...

Դիլիջանում կայացել է   տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովը

Դիլիջանում կայացել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովը 11.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ 11.12.2017

Դեկտեմբերի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հյուրընկալել էԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ծրագրերի և դասընթացների ղեկավարին։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, <<Համայնքների զարգացման հիմնադրամի >> ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը։ Հանդիպման սկզբում Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին և հույս հայտնել, որ երկու...

              Մասիս քաղաքում նախապատրաստվում են Ամանորին

Մասիս քաղաքում նախապատրաստվում են Ամանորին 11.12.2017

Մասիսի քաղաքապետարանը, ավանդույթի համաձայն, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ օրերս տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ հայտարարված «Ամանորյա հեքիաթ» խորագրով մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթին, որ անցկացվելու է 2 հիմնական անվանակարգերում, մասնակցելու հնարավորություն են ստացել Մասիս քաղաքի բոլոր առևտրային սրահներն ու անհատ քաղաքացիները: 1.Լավագույն տոնական արտաքին ձևավորված բակ կամ պատշգամբ 2.Լավագույն տոնական ձևավորված առևտրի սրահ:...

Մասիսի երիտասարդական կենտրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը

Մասիսի երիտասարդական կենտրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը 11.12.2017

Մասիսի երիտասարդական կենտրոնի կամավորները շարունակում մասնակցել բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, որոնք օգնում են նրանց զարգանալ նախ որպես անհատ երիտասարդներ, այնուհետև որպես մասիսի քաղաքացիներ, ով իր գիտելիքներով և փորձով կարող է օգտակար լինել հարազատ քաղաքի զարգացմանը: Երիտասարդական կենտրոնի երկու կամավորներն այս պահին մասնակցում են երկու տարբեր ծրագրերի: Հայկ Էլիզբարյանը՝ Վրաստանում No Hate Speech Movement Armenia երիտասարդների փոխանակման ծրագրին, իսկ Ալվարդ Հարությունյանը՝ Գյումրիում...

Գյուղական տոնավաճառ Ուրցաձոր համայնքում

Գյուղական տոնավաճառ Ուրցաձոր համայնքում 09.12.2017

Հոկտեմբերի 9-ին Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվել է Սուրբ Ծննդյան տոներին նվիրված << ՄԵՐ ՍԵՂԱՆԻՑ ՁԵՐ ՍԵՂԱՆ>> գյուղական տոնավաճառը: Տոնավաճառին իրենց իսկ կողմից արտադրված գյուղմթերքով ներկայացել էեն Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Տոնավաճառի նպատայկն է եղել Միջոցառման նպատակն էր Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելը, ինչը կստեղծի եկամտի լրացուցիչ աղբյուր։ Տոնավաճառի ողջ ընթացքում կատարումներով հանդես են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:05:04