Նորություններ

1950թ-ից ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։ Մարդու իրավունքներն ու ազատությունները կենսական արժեքներն են, որ պատվանդան են հանդիսանում առողջ ու զարգացած հասարակության ձևավորման համար։ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունն օրեցօր արձանագրում է հաջողություններ՝ դառնալով իրական ու սպառիչ արժեք։ Շնորհավորում եմ քաղաքական, աշխարհագրական ու ազգային սահման չճանաչող կարևորագույն այս օրվա կապակցությամբ և համոզված եմ,...

Սեմինար Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում 07.12.2017
Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում կկայացել է սեմինար, որին մասնակցել են Արարատի մարզի ակտիվ երիտասարդները, ՀԿ-ների ներկայացուցիչները։ <<Երիտասարդությունը`հանուն ժողովրդավար, թափանցիկ կառավարման եւ մարզային քաղաքացիական հասարակության առաջընթացի>> ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացը կրել է << Տեղեկատվության ազատություն․ օրենսդրություն և պրակտիկա >> խորագիրը։

Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է 07.12.2017
1988թ-ից ի վեր հանրապետության բոլոր համայնքներում դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Ամեն տարի այդ օրը վաղ առավոտից քաղաքացիներն ու պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը անմահացնող հուշակոթողների ու հուշաքարերիր մոտ։ Արարատ քաղաքում ևս այսօր համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխտակիցները աղետի 28-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշաքարի մոտ:

Տեղեկատվություն նոյեմբերին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.12.2017
Արարատի մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 153 երեխա, 75ը՝ տղա, 78-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում նոյեմբեր ամսին գրանցվել է 21 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 81, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել, 26 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 25։

«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի նաև Արարատի մարզի մի քանի դպրոցներում 06.12.2017
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, որոնցից երկուսը գտնվում են Արարատի մարզում։ Մասնավորապես Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի...

Ժամերգություն Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում 06.12.2017
Դեկտեմբերի 6-ին Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած ժամերգությունը նվիրված էր Հաշմանդամների միջազգային օրվան։ Ժամերգությանը ներկա են եղել Վեդի քաղաքի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Արարատյան Հայրապետական թեմի բարերարները հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ժամերգության ավարտին նվիրել են հագուստներ,կոշիկներ և գրենական պիտույքներ: