Նորություններ
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ 02.10.2017
ՀՀ Կրթության և գիտության նախարարության<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից Վեդի քաղաքի Խաչիկ Սողոմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում հիմնվել է նախակրթարան: Ծրագրի իրականացման համար իր ներդրումն է ունեցել նաև Վեդու համայնքապետարանը: Նախակրթարանի բացման արարողությանը, որ տեղի է ունեցել հոկտեմբերի երկուսին, ներկա են եղել Վեդու համայքապետ Վարուժան Բարսեղյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները, կրթական ոլորտը...
Բուրաստանում մեծարել են տարեցներին 01.10.2017
Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանի նախաձեռնությամբ համայնքի մշակույթի տանը հոկտեմբերի 1-ին կազմակերպվել էր տոնական միջոցառում։ Համայնքի մշակույթի տան դահլիճում կայացած մեծարման երեկոյի ընթացքում հանդես են եկել պարային համույթներ, հնչել են ազգագրական ու հայրենասիրական երգեր՝ երգիչ-երգչուհիներ կատարմամբ։ Միջոցառման մասնակից 96 մեծահասակները, առատ սեղանների շուրջ տոնական համերգն ուկնդրելուց հետո, օրվա առթիվ նաև արժանացել են նվերների։ Միջոցառման ընթացքում անուն առ անուն...
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում նշել են Սուրբ Գևորգ զորավարի տոնը 01.10.2017
Սեպտեմբերի 30-ին Մարմարաշենի եկեղեցում կայացել է Սուրբ Գևորգ զորավարի տոնի հիշատակումը։ Եկեղեցական կամ ազգային կյանքում անհատի գիտակցության մեջ պատմական իրողությունները արթուն պահելու առաքելությամբ հաստատված հիշատակի օրերը ենթագիտակցական կապ են ստեղծում անցյալի և ներկայի միջև։ Ս․ Գևորգ զորավարի հիշատակի օրը շարժական տոն է և նշվում է տաղավար հինգերորդ և վերջին տոնից՝ Խաչվերացից 13 օր հետո եկող շաբաթ օրը։ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում այս տարի ևս տոնին պատրաստվել էին պատշաճ կերպով։...
Արարատի մարզի հավաքական թիմը կմասնակցի Վանաձորում կայանալիք <<Գյուղական մարզական խաղեր>>-ին 29.09.2017
Հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում կայանալու է առաջին անգամ անցկացվող <<Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր>> միջոցառման եզրափակիչ փուլը։ 2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ կազմակերպվող վերոհիշյալ միջոցառումը մեկնարկել է դեռևս օգոստոս ամսին հանրապետության գյուղական համայնքներում։ Ըստ ծրագրի՝ մարզական միջոցառմանը մասնակցում են 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական...
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության...
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 29.09.2017
Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական այս օրը, անշուշտ, բոլորիս օրն է, որ նշան է բոլոր սերունդների միասնականության, ավագ սերնդի հանդեպ կրտսեր սերունդների երախտագիտության ու սիրո։ Տարեցների նկատմամբ հարգանքը մեր բարոյական արժեքների անխախտ մասն է կազմում, և, ավանդապես փոխանցվելով սերնդեսերունդ, հանդիսանում զարգացած ու առաջադեմ հասարակություն ունենալու հիմքերից մեկը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և...