Նորություններ

Արարատի մարզի հավաքական թիմը կմասնակցի Վանաձորում կայանալիք <<Գյուղական մարզական խաղեր>>-ին 29.09.2017
Հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում կայանալու է առաջին անգամ անցկացվող <<Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր>> միջոցառման եզրափակիչ փուլը։ 2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ կազմակերպվող վերոհիշյալ միջոցառումը մեկնարկել է դեռևս օգոստոս ամսին հանրապետության գյուղական համայնքներում։ Ըստ ծրագրի՝ մարզական միջոցառմանը մասնակցում են 20 տարեկանից բարձր տղամարդկանց և 16 տարեկանից բարձր կանանց ՀՀ մարզերի հավաքական...
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 29.09.2017
Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական այս օրը, անշուշտ, բոլորիս օրն է, որ նշան է բոլոր սերունդների միասնականության, ավագ սերնդի հանդեպ կրտսեր սերունդների երախտագիտության ու սիրո։ Տարեցների նկատմամբ հարգանքը մեր բարոյական արժեքների անխախտ մասն է կազմում, և, ավանդապես փոխանցվելով սերնդեսերունդ, հանդիսանում զարգացած ու առաջադեմ հասարակություն ունենալու հիմքերից մեկը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և...

Երևան-Արտաշատ ճանապարհի մի հատվածում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի 28.09.2017
Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուի կողմից վերացնելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ից սկսած, Երևան-Արտաշատ ճանապարհի կմ19+704 հատվածում գտնվող կամրջի աջ երթևեկելի մասում երթևեկությունը 12 ժամով կդադարեցվի: Նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ճանապարհի միջնամասով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Արտաշատում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 28.09.2017
<<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արտաշատում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են կատարումներ Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի Ղ․ Սարյանի, Սքալկոտասի, Բախի, Վիվալդիի ստեղծագործություններից։ ՀՀ մշակույթի նախարարության <<Մշակութային կանգառ>> ծրագիրը 2017թ․ հունվարից մինչ օրս ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում իրականացրել է 100-ից ավել միջոցառում։ Մշակույթի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի...

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ 27.09.2017
Սեպտեմբերի 26-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային շրջայց են կատարել մարզի մթերող կազմակերպություններում, հետևել խաղողի մթերման աշխատանքներին։ Աշխատանքային այցի սկզբում գյուղատնտեսության նախարարը եղել է Արարատի կոնյակի գործարանի Մասիսի մթերման կայանում, այնուհետև կանգ առել Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետում՝ շրջելով խաղողի մթերման ու պահածոների պատրաստման արտադրամասերում։ Աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է...


