Նորություններ

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում 14.08.2017
ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։...

Տեղեկատվություն Արարատի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 11.08.2017
Մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի հուլիս ամսին գրանցվել է 187 ծնունդ: Նրանցից 104-ը տղա է, 83-ը` աղջիկ: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 41 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 100 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 46 ծնունդ:

Ծիրանափողը հայուհու շուրթերին 10.08.2017
Սույն թվականի հուլիսի 13-23-ը Լեհաստանի Կելցե քաղաքում տեղի է ունեցել միջազգային երաժշտական 44-րդ փառատոնը, որին մասնակցել են երաժշտական և պարային խմբեր ու անհատ կատարողներ՝ տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատար-դուդուկահար է հանդիսանում Արարատի մարզի Վանաշեն գյուղի 20-ամյա բնակչուհի...

Շարունակվում են Հնաբերդ-Վերին Արտաշատ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 09.08.2017
ՀՀ պետական բյուջեից հատկացվող գումարներով մարզում իրականացվող ասֆալտապատման և շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի անմիջական հսկողության ներքո: Աշխատանքներին հետևելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետները պարբերաբար այցելում են շինարարական հրապարակներ: Այսօր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանը և վարչության աշխատակիցները կրկին այցելել են Հնաբերդ...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին։ Այցի նպատակն է եղել համայնքներում իրավունքների պետական գրանցումների հետ կապված առկա խնդիրների, մարզի բնակիչներին անհանգստացնող և խնդրահարույց հարցերի լուծման ուղիների քննարկումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները: Մարզպետ...

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրային տնտեսության...