Նորություններ

Սիրելի՜ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան ու կարևորագույն տոներից մեկն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի հերոսական ոգին, անսասան կամքն ու ազատատենչությունը։ Մեծ Հայրենականի հաղթական ավարտից մինչև Շուշիի հերոսական գրավում ու մեր օրեր հայը հաստատել է ազատ ու շենացող երկիր ունենալու իր իրավունքը։ Թող, որ հայ մարտիկը, մտավորականը, շինարարն ու գործարարը իրենց քաջությունն ու ստեղծագործ միտքը...

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով հանրապետության տարբեր մարզերում իրագործվելու է <<Մաքուր Հայաստան >> ծրագիրը, որը նպատակ է հետապնդում գյուղական և քաղաքային համայնքները դարձնել մաքուր և բարեկարգ։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարգադրությամբ մարզի տարբեր համայնքներում կուտակված աղբի մաքրման, տեղափոխման կամ դրանց վերացման նպատակով ստեղծվել է մարզային հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են խոշոր համայնքների ու աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունների...

Աշխատանքային խորհրդակցություն 03.05.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքի, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների մասին: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները մարզպետին ներկայացրել են մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքն ու աշխատանքային շրջայցերի ժամանակ...

ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 03.05.2017
Մայիսի 3-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է մարզի ներդրողների հետ։ Հանդիպումը առանցքային մաս է կազմել ՀՀ կառավարության կողմից հաստատված փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրի։ Ձեռներեցության խթանման, օրենսդրական խոչընդոտների վերացման, ֆինանսավորման հասանելիության բարձրացման, շուկաների հասանելիության և բիզնեսի միջազգայնացման ռազմավարություն ունեցող այս ծրագրի նպատակը երկրի տնտեսական զարգացումն է։ Արարատի մարզպետի հետ հանդիպման ընթացքում փոքր ու միջին...

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների,...

Քննարկվել են մարզի համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը 28.04.2017
Ապրիլի 25-ին, 26-ին և 27-ին մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի են ունեցել ՀՀ Արարատի մարզի համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերի քննարկումներ, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի այլ պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ և ավագանիների ներկայացուցիչներ, ներդրողներ : Համայնքային ծրագրերը թեև արդեն հաստատվել էին համայնքների ավագանիների կողմից, սակայն համայնքների ղեկավարներին տրվել էր զարգացման ծրագրերի կազմման նոր...