Նորություններ

Նախարարի այցն Արարատի մարզ 05.02.2016
Անցյալ տարի Համաշխարհային բանկի, ԱՌՆ ԾԻԳ-ի, Մխչյան և Լանջազատ համայնքների համաֆինանսավորմամբ երկու համայնքներում էլ կառուցվեցին նոր բուժամբուլատորիաներ։ Փետրվարի 5-ին Մխչյանի, ապա Լանջազատի բժշկական երկու կառույցների պաշտոնական բացումը կատարեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մխչյանի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց օրհնության կարգ՝ ցանկանալով բնակչությանը հոգևոր և մարմնավոր...

Արարատի մարզպետի աշխատանքային այցը Նարեկ համայնք 03.02.2016
Փետրվարի 3-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Նարեկ համայնք։ Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։ Աշխատանքային այցի սկզբում Արարատի մարզպետը հանդիպել է Նարեկ...

Մենք մեր զինվորի կողքին ենք 02.02.2016
Հունվարի 29-ին Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եփրեմ քահանա Հարությունյանի և Արարատ գյուղի հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ ազգագրական պարեր քարոզող «Շավիղ» խմբի հետ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով հոգևորականներն ուղևորվեցին հերթական զորամաս`շնորհավորելու ՀՀ երրորդ հանրապետության ազգային բանակի 24-րդ տարեդարձը: Ավտոբուսին ուղեկցում էր սննդամթերքով, նվերներով, ահրաժեշտ հիգիենիկ...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2016
Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ և բարեմաղթում, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես իշխեն խաղաղությունն ու անդորրը: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը մենք տոնում ենք հայ զինվորի նորօրյա սխրագործությունների փառաբանմամբ և վստահաբար ազդարարում, որ հայկական բանակը շարունակաբար կատարելագործում է իր մարտունակությունն ու առավել հզորանում: Բանակի օրվա ողջ տոնականությանը զուգահեռ մենք հերթական անգամ...

Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, որին ներկա են եղել ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ, գնդապետ Աշոտ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը,համայնքների ղեկավարներ, Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ,...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 18.01.2016
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել...