Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում օգոստոս և սեպտեմբեր ամիսներին գրանցված ծնունդների վերաբերյալ 03.10.2023
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ծնվել է 309 երեխա՝ 171 տղա և 138 աղջիկ:

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել,...

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հարգանքի տուրք է մատուցել 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին 27.09.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ են կատարել անմահացած հերոսների համար: Հավերժ փառք և խոնարհում հերոսների հիշատակին:

Գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ ի աջակցություն ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների 26.09.2023
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է մարզպետների խորհրդակցությանը 26.09.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է մարզպետների մասնակցությամբ խորհրդակցությանը, որն անցկացրել է նախարար Գնել Սանոսյանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։ Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։...