Նորություններ
Հաղթանակի եւ խաղաղության օրը Արարատի մարզում 11.05.2014
Մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում Հաղթանակի եւ խաղաղության օրվա եւ Շուշիի հերոսական ազատագրմանը նվիրված միջոցառումը ավանդույթի համաձայն սկսվեց հանդիսավոր երթով դեպի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնով հուշարձանը: Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց Արարատի մարզային և քաղաքային իշխանությունների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, երկրապահների, զինվորականների, սպաների,զինվորների,...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ 05.05.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի: Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք...
Տեղեկատվություն 28.04.2014
Արարատի մարզի համայնքների գյուղացիական տնտեսություններին 2014թ մարտի 29-31-ը ընկած ժամանակահատվածում հասցված վնասի չափի և ակնկալվող աջակցության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և պետության կողմից աջակցություն ակնկալող շահառուների ցուցակներ ըստ համայնքների :

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԿՈՐԶՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՆ 28.04.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում:...

Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Արտաշատ քաղաքում բազմամարդ սգո երթ կազմակերպվեց դեպի Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարը: 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը,մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները,հանրապետական գործադիր մարմինների տարածքային...
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհավորեց ոստիկաններին 16.04.2014
ՀՀ Ոստիկանության տարեդարձի կապակցությամբ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Արկադի Հովհաննիսյանի, մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Արսեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց ոստիկանության Արտաշատի բաժին: Կառույցի առջև հյուրերը և ոստիկանները իրենց խոնարհումն արտահայտեցին Արցախյան ազատամարտում նահատակված ոստիկաններ՝ կապիտան Սեդրակ Ստեփանյանի և լեյտենանտ Հրաչյա Թովմասյանի...