Նորություններ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 90-ԱՄՅԱԿԸ 24.01.2014
Հունվարի 24-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գրողների նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մտավորականներ, գրողներ, ասմունքողներ այցելեցին Զանգակատուն` մեծն պոետի ծննդավայր: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի առաջին այցը չէր, ուստի տուն-թանգարան այցելելուց, դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցելուց առաջ, գյուղապետ` Էմին Սահակյանի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի հետ զրուցելիս ասաց, որ արդեն ընթացքի մեջ են տուն-թանգարանի համար...
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.12.2013
Սիրելի հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ: Մաղթում եմ պայծառ, լուսավոր և հիշարժան տարի մեզ բոլորիս: Թող 2014 թվականը միայն նվաճումների ու առաջխաղացման տարի լինի ինչպես նորանկախ մեր պետության, մեր սիրելի մարզի, այնպես էլ յուրաքանչյուրիս ընտանիքի համար: Խաղաղությունը, կայունությունը և զարգացումը թող ուղեկցեն մեր երկրին, իսկ ջերմությունն ու երջանկությունը` մեզ բոլորիս: Միահամուռ ուժերով ու հավատով սեփական ուժերին` շարժվենք ընդառաջ 2014 թվականին,...
<<Անալիտիկ>> կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց <<ԱՍ>> քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակաբաշխության նպատակն էր բացահայտել ոլորտների առաջատարներին, ներկայացնել ոլորտի պատասխանատուների աշխատանքը, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ և խրախուսել գործունյա և հասարականպաստ գործիչներին: Անվանակարգերում մասնակիցների նախնական ընտրությունը կատարվել էր բնակչության շրջանում սոցիալական հարցումների ու...
Ընդունելություն մարզպետարանում 24.12.2013
Դեկտեմբերի 24-ին ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ տարեմուտի միջոցառում-ընդունելություն, որի նպատակն էր արժևորել անցնող տարում կատարված աշխատանքը: Ընդունելության հրավիրվածները` մարզի տարբեր բնագավառներում իրենց աշխատանքով առանձնացած լավագույնները, մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով և նվերներով: Մարզպետը նշեց,որ ընտրվածներից յուրաքանչյուրը ոչ միայն այս,այլ նաև տարիների ընթացքում իր անմնացորդ աշխատանքի շնորհիվ բարձր է...
Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը 22.12.2013
Դեկտեմբերի 20-ին, Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը,որը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը: Մարզխորհրդի 97 անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հ. Օհանյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ: 2013 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքներն ամփոփեց...
Մամլո ասուլիս 22.12.2013
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Արարատի մարզպետարանում ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը հանդիպեց մարզային զանգվածային լրատվամիջոցները ներկայացնոց լրագրողների հետ: Ասուլիսի ընթացքում Ս.Մինասյանը ամփոփեց 2013 թվականին Արարատի մարզում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքներն ըստ տարբեր բնագավառների: Գյուղատնտեսական տարվա մասին խոսելով Ս .Մինասյանը տեղեկացրեց,որ այս տարի հիմնականում բոլոր մշակաբույսերի ուղղությամբ ունեցել ենք արտադրության աճ, բացի կարտոֆիլից:Ստացվել է խաղողի բարձր...