Նորություններ

Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ 28.04.2023
ՀՀ Արարատի մարզի հարգելի քաղաքացիներ, վաղը՝ ապրիլի 29–ին, անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի սխեմային կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով : Կայանալիք շաբաթօրյակի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով։ Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Յուրի Մարտիրոսյան– 094 35 00 50 Արարատ համայնք– Բաբկեն Բաբայան– 099 25 51 61 Արտաշատ համայնք– Հրայր...

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ և Վեդի համայնքներում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Քայլերթին մասնակցել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Ֆրանսիայի Քլամար քաղաքից ժամանած պատվիրակության անդամները` փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի ղեկավարությամբ, ուժային կառույցի ղեկավարներն ու այլք։ Մարզպետն ու քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում և Վեդի...

Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհը 21.04.2023
Հիմնանորոգվող Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհին (կմ10+300 - կմ15+300 հատված) մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ 5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։ Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն 18.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Վեդի համայնքի Մ․ Վարդանյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալների։ Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:

Արարատի մարզպետի ուղերձը Ոստիկանության օրվա առիթով 16.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Անգնահատելի է ձեր ներդրումը մեր երկրում իրավահամակարգի ամրապնդման և քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հանրությունը, քաղաքացին պետք է վստահի ոստիկանին, իսկ այդպիսի իրավիճակ ունենալու համար...

Հայտարարություն 05.04.2023
Հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ՝ մասնակցելու «Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման» 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի հանրային քննարկմանը։ Քննարկումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 7–ին՝ ժամը 16։00–ին, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում (4-րդ հարկ, 403...