Նորություններ
Մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 01.09.2013
Սիրելի դպրոցականներ և մանկավարժներ, հարգելի ծնողներ,կրթության գործի նվիրյալներ և համակարգի պատասխանատուներ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այսօր կարևորագույն ու նշանակալի տոն է ձեր համար: Բարի երթ եմ ցանկանում բոլորին և հատկապես այն երեխաներին, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոց կոչված նոր աշխարհ : Հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է գիտելիքը, և որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել է...
Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն 31.08.2013
Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը,որին ներկա էին Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը,ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանը,ՀՀ ԱԺ պատգամավոր Կ.Պողոսյանը,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,համայնքի ղեկավարներ,դպրոցների փոխտնօրեններ,մանկապարտեզների տնօրեններ, հրավիրվածներ, լրագրողներ: Բացման խոսքով և...
Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին նոր ամբուլատորիաներ 07.08.2013
Oգոստոսի 7-ին Արարատի մարզի Նորաբաց և Սայաթ-Նովա համայնքներում բացվեցին երկու նորակառույց բժշկական ամբուլատորիաներ: Մարզի համար այս կարևոր իրադարձությանը ներկա էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Նախարարը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը , առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները,շինարարները և բնակիչները միասին շրջեցին նորաբաց հաստատությունների շենքերում,ծանոթացան նորակառույց ամբուլատորիաների պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման...
Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում 05.08.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Մարզի Այնթափ համայնքի վերակառուցվող մանկապարտեզը ՀՀ վարչապետի այցի առաջին կանգառն էր: Այն վերակառուցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով: Տիգրան Սարգսյանը հետևել է հանձնարարականի կատարման ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արարատի մարզպետին ամենասեղմ ժամկետում իրականացնել նաև մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները: Այնթափի մանկապարտեզի ծրագիրը մեկնարկել է...
Ընդունելություն մարզպետի մոտ 28.07.2013
Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ընդունեց <Զվարթնոց> Հայ երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլի 15 մասնակիցներին, նրանց ծնողներին, <Զվարթնոց Վերածննդի> հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանին, <Զվարթնոց> Հայ երգի մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Քնարիկ Ղազարյանին: Հիմնադրամի և ծրագրի մասին հանգամանալից խոսելուց հետո Սուսաննա Բաղդասարյանը շնորհավորեց մարզպետ Էդիկ Բարսեղյանին` մարզի երեխաների <Ժողովրդական երգ> և <Դասական...
Մարզխորհրդի հերթական նիստ 26.06.2013
Արարատի մարզխորհրդի հերթական նիստն այս անգամ տեղի ունեցավ հունիսի 25-ին,որի ժամանակ ներկայացվեցին տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքներ: Մարզխորհրդի նիստը վարում էր մարզպետ Է.Բարսեղյանը, մասնակցում էին մարզխորհրդի անդամ 95 համայնքի ղեկավարներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ,...


