Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

Հերքում 04.05.2022

 Լրատվամիջոցներից մեկով տարածված տեսանյութը, որտեղ ասվում է, թե իբր «Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ–Նովայի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝ այդպիսով միանալով ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Տեսանյութը նկարահանվել է այն պահին, երբ երեխաների մի մասը դասապրոցեսի ավարտից հետո՝ 15։00–ի սահմաններում, տուն գնալիս է եղել, մյուս մասն էլ՝ բնակավայրում տեղադրված հուշաքարի մոտ անցկացվող միջոցառմանը...

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առիթով

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առիթով 01.05.2022

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով: Ուղերձում ասվում է.   «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին։ Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող և տաղանդավոր ժողովուրդ։ Հիշեք,...

Հուշ–ցերեկույթ՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում

Հուշ–ցերեկույթ՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում 29.04.2022

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստի միջնակարգ դպրոցում անցկացվել է ցերեկույթ՝ նվիրված դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Հակոպյանի ծննդյան 21-րդ տարելիցին: Հուշ–ցերեկույթին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։ Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում հերոսների հիշատակին տեղադրված խաչքարի դիմաց, ապա մասնակցել հուշ-ցերեկույթին, որի ընթացքում...

Կայացել է մարզխորհրդի 2022 թվականի առաջին նիստը

Կայացել է մարզխորհրդի 2022 թվականի առաջին նիստը 29.04.2022

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներն ու ՋՕԸ-երի ղեկավարները։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքը լինելու է առաջընթացը։ Հարակից զեկույցներով հանդես են եկել ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության...

Ապրիլի 30–ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 30–ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ 29.04.2022

Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Արարատի մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները: Քաղաքացիներին կոչ ենք անում միանալ և միասին մաքրել մեր մարզը, համայնքը, բակը։ Կից ներկայացվում է տեղեկատվություն` մարզի տարածքում նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման սխեմաների/ աշխատանքային պլանի վերաբերյալ։    

Ոռոգման արդիականացման ծրագրեր Վարդաշեն և Զանգակատուն բնակավայրերում

Ոռոգման արդիականացման ծրագրեր Վարդաշեն և Զանգակատուն բնակավայրերում 28.04.2022

 Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ համայնքի Զանգակատուն և Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը։ Վարդաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվում բնակչության 95 %–ը, առկա ոռոգման ջրատարը, խողովակները գտնվում են վթարային վիճակում, ինչի հետևանքով առաջանում է 50% ջրի կորուստ։ Ծրագրի արդյունքում վերակառուցվում է 500 մետր երկարությամբ ոռոգման համակարգը, ինչն էականորեն կբարելավի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20