Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են Արարատ քաղաքի զբոսայգու վերակառուցման աշխատանքները

Շարունակվում են Արարատ քաղաքի զբոսայգու վերակառուցման աշխատանքները 21.04.2022

Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արդյունքում սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում է շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները: Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային...

Տեղեկացում 20.04.2022

Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքի Նոր տարվա  առթիվ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ 20.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ...

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում վերջին եռամսյակում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում վերջին եռամսյակում գրանցված ծնունդների վերաբերյալ 18.04.2022

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունվար, փետրվար և մարտ ամսիններին լույս աշխարհ է եկել 364 երեխա, որից 181 տղա և 183 աղջիկ:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը  Ոստիկանության օրվա առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով 16.04.2022

  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Դուք այնտեղ եք, որտեղ քաղաքացին ձեր օգնության կարիքն ունի, եթե անգամ վտանգում եք ձեր սեփական կյանքը: Հանրությունը, քաղաքացին պետք է վստահի ոստիկանին, իսկ այդպիսի իրավիճակ ունենալու համար պետության բարեփոխումները վերջին տարիներին բավականին նկատելի են: Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը...

Գարիկ Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը

Գարիկ Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը 16.04.2022

Հանդիսավոր արարողությամբ այսօր Գարիկ Սարգսյանը ստանձնել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և պատվավոր այլ հյուրեր: Ստանձնելով համայնքի ղեկավարի լիազորությունները՝ Գարիկ Սարգսյանը երդվել է պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14